«Նա սկզբից ծեծում էր, նոր բարևում». գիտե՞ք՝ ինչի համար էին դպրոցից հեռացրել պատերազմի տաքարյուն ԼԵԳԵՆԴ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ

1906 թվականին ծնվեց Համազասպ Բաբաջանյանը, հերոս ու լեգենդ, ով փոխեց պատերազմի ողջ ընթացքը: Բաբաջանյանի հերոսությունների կողքին մարդիկ միշտ հիշում էին նրա կատաղի բնավորությունը. նա սկզբից ծեծում էր, հետո միայն բարևում:

 Բաբաջանյանը դպրոցում հինգ տարի է սովորել, դպրոցից նա անձամբ է հեռացել, գուցե այն պատմությունից հետո, երբ զայրացել էր իրեն ինչ–որ բանով նեղացրած ուսուցչուհու վրա և հանել մաուզերը։ Զենքը հազիվ էին ձեռքից վերցրել։

Բաբաջանյանի տաքարյուն բնավորությունը նրան օգնեց ու նաև խանգարեց պատերազմի դաշտում: Նա խիստ ու պահանջկոտ էր, բայց գուցե դա էր պատճառը, որ նրա բռնած ցանկացած առաջադրանք ստացվում էր:

Իսկ «не бойся в поле навоза, а на войне – смерти» (մի վախեցիր դաշտում թրիքից, իսկ մարտում՝ մահից) ասացվածքը նրա բերանի խոսքն էր։ Այդպես էլ մարտնչում էր` անվախ. այդ պատճառով էլ հաղթում էր միշտ։

Քմահաճ, սակայն անգին Բաբաջանյանին շատ բան էր ներվում, այն, ինչի համար ուրիշի անմիջապես կգնդակահարեին։