Հայ դպրոցականների շլացուցիչ նախագիծը․ միայն իմանաք, թե ինչից են ուզում նրանք վառելանյութ ստանալ

Հայ դպրացականները փոխում են կարծրատիպեր, նրանք փորձում են նորարական լուծում առաջարկել աշխարհին և էկոլոգիական բարեփոխումներ իրականացնել։ «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանը, Նանե Ենգիբարյանը և Մերի Շուշանյանը միջազգային The Earth Prize բնապահպանական մրցույթում իրենց «RenéMask» վերամշակման նախագծով անցել են եզրափակիչ փուլ։

Կորոնավիրուսային համավարակը փախեց շատերի կյանքը, մարդիկ սկսեցին հաճախ դիմակ գնել, օգտագործել ու դեն շպրտել։ Հիմա էլ փողոցով քայլելիս միշտ տեսնում ենք տարբեր դիմնակներ ճանապարհի մայթեզրին, նստարանների կողքին ընկած։

«Պանդեմիայի սկսվելուց հետո շատ ենք տեսնում, որ դիմակները հայտնվում են գետնին, աղտոտում են մեր միջավայրը։ Որոշեցի հետազոտել, հասկանալ, թե ինչ նյութերից է բաղկացած բժշկական դիմակը ու պարզեցի, որ այն պլաստիկի մի տեսակ է, ինչը լուրջ խնդիր է»,– նշում է նախագծի հեղինակը։

Ու այդպես ստեղծվեց «RenéMask» նախագիծը։ Թիմի անդամները շեշտում են, որ իրենց նախագիծը կարող է Հայաստանի համար տնտեսական, դիվանագիտական մեծ խնդիրներ լուծել։ Նրանց կարծիքով` եթե վառելանյութը մտնի մեծ արտադրություն` հնարավոր կլինի նվազեցնել Հայաստանի կախվածությունը ներկրումից։

Դիմակների քիմիական մշակմամբ հնարավոր է ստանալ հեղուկ վառելանյութ, որը կարող է օգտագործվել ջերմություն հաղորդող սարքերում, որոշ շարժիչներում։

Հայաստանը ներկայացնող «RenéMask» նախագծի մրցակից ինը նախագծերը Մեծ Բրիտանիայից, Վիետնամից, Շվեցարիայից, Թայվանից, Կանադայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հարավային Կորեայից, Ճամայկայից և Քենիայից են։ Մրցույթի եզրափակիչը կկայանա մարտի 25-ին։ Աշակերտներն իրենց նախագծերն առցանց կներկայացնեն հեղինակավոր ժյուրիին։ Մրցանակային ֆոնդը 200 000 ԱՄՆ դոլար է։