«Նրան անվանում էին ՀԱՅԵՐԻ հովանավորն հայր». ո՞վ է ռուսական Գրիգորիոպոլ քաղաքի ՀԱՅ ՀԻՄՆԱԴԻՐԸ և ինչպե՞ս նա փրկեց ողջ ՀԱՅ ժողովրդին

Նրան համարում էին Ռուսաստանում ապրող բոլոր հայերի հայր ու արքեպիսկոպոս: Նա հիմնել է Գրիգորիոպոլ քաղաքը և մի քանի հայկական բնակավայրեր Ռուսաստանի հարավում, եկեղեցիներ և տպագրատներ կառուցել Ռուսաստանում։ Խոսքն իհարկե Հովսեփ Արղության-Երկայնաբազուկի մասին է, ում մասին քչերն են հիշում: 

Չնայած ժամանակների դաժանության ու դժվարությանը, Հովսեփը փրկում է Ղրիմից արտագաղթած հայերին: 1779թ.-ի ամռանը Իոսիֆը պատվիրակության հետ միասին մեկնում է Պետերբուրգ։ ոյեմբերի կեսին ստորագրվում է բաղձալի փաստաթուղթը, որը Դոն ժամանած հայերին բազմաթիվ ազատություններ և արտոնություններ է շնորհում: 

Իոսիֆ Արգուտինսկին նշանակվել է Դոնի Նախիջևանի հայերի առաջնորդ, նա հետևել էր նրանց բազմաչարչար ճանապարհին Ղրիմից մինչև Դոն, որի տարածքներն այդ ժամանակ մեծամասամբ ամայի էին։ 1780թ.-ի նոյեմբերին նա ժամանել է Նախիջևան, կանգ առել վրաններում, իսկ հետո այդ վայրում հիմնել Սուրբ Խաչ եկեղեցին։ Երկու դար և 20 տարի անց՝ ХХ դարի վերջին, այստեղ տեղադրվել է արքեպիսկոպոսի հուշարձանը։

Տոհմի զինանշանը

1800թ.-ին Իոսիֆ Արգուտինսկին  ընտրվել է ամենայն հայոց գերագույն պատրիարք՝ կաթողիկոս։ 1801թ.-ի փետրվարին նա մեկնել է Էջմիածին՝ ճանապարհից շեղվելով դեպի Վրաստան՝ վրաց արքա Գեորգի XII-ի հուղարկավորությանը մասնակցելու. արքային մոտ երկու ամիս չէին թաղում։

Մի քանի շաբաթ անց Իոսիֆ Արգուտինսկին հանքային լոգանք ընդունելուց հետ հանկարծ հիվանդանում է թոքաբորբով։ 57-ամյա նորընտիր կաթողիկոսն այդպես էլ տեղ չի հասնում և 10-րդ օրն իր մոտ է կանչում մտերիմներին և ասում․ «Ես մահանում եմ, իմ մարմինը տարեք սուրբ Էջիածին և հողին հանձնեք Սիմեոն կաթողիկոսի շիրիմի կողքին»։

Իոսիֆ Արգուտինսկի-Դոլգոռուկիին՝ Երկանյաբազուկին, թաղել են Սուրբ Գայանե եկեղեցում։