Ո՞վ էր այն ՀԱՅ ԴԻՄԱՆԿԱՐԻՉԸ, ում նկարները զարդարում էին ողջ ԽՍՀՄ-ը ու Սպիտակ տունը և ի՞նչ եղավ Բրեժնևի հանրահայտ դիմակարի հետ

Դմիտրի Նալբանդյանը  դիմանկարների վարպետ էր: Նա մեկ միլիմետր ճշգրտությամբ գիտեր ոչ միայն դեմքի վրա աչքերի տեղը, այլև վիզավիների շքանշանների ու պարգևների տեղերը։ Հին երևանցիները հիշում են, որ Սայաթ-Նովայի պողոտայի սկզբում Բրեժնևի դիմանկարն էր դրված։ Իր համար դրված էր, քանի դեռ անհայտ մեկը կտավը չդանակահարեց։ Դիմանկարը վերականգնեցին, ու վերականգնված գլուխգործոցի մոտ միլիցիոներ կանգնեցրեցին։

Բրեժնևի դիմանկարը

Գլխավոր քարտուղարի ևս մեկ դիմանկար դիմավորում էր Սպիտակի մուտքի մոտ։ Նույնպես Ռաֆայել Սանտի չէր, բայց շատ էր ուշադրություն գրավում. ինչո՞վ։

—Նրա աչքերը Էլիզաբեթ Թեյլորի աչքերն են, — գրավչության գաղտնիքը բացահայտել էր կինը. ու դա իսկապես այդպես էր։

Խորհրդային առաջնորդներին բոլորից լավ ու բոլորից շատ նկարել է «քաղբյուրոյի առաջին վրձին» Դմիտրի Նալբանդյանը։ Բոլորից լավ, քանի որ իսկապես տաղանդավոր նկարիչ էր, իսկ շատ, քանի որ ամեն մեկի չէ, որ կվստահեին անմահացնել բարձրագույն առաջնորդներին: Իսկ երբ վստահում էին՝ ամեն կերպ և շռայլորեն վարձատրում էին։

Դմիտրի Նալբանդյան

Մեր Նալբանդյանը  հիանալի նկարում էր բնապատկերներ, նատյուրմորտներ, ծաղիկներ, ծով:

Նկարիչը հաճախ էր Հայաստան գալիս («Վերնատուն» հայ մշակույթի գործիչների խմբակային նկարը), սիրում էր Հնդկաստանը, բայց այնտեղ անհարմար բան էր ստացվել։ Հնդկաստանի այն ժամանակվա վարչապետ Ինդիրա Գանդին չէր հավանել իր դմանկարը։

«Կներեք, ես հայ չեմ», — ասել էր վարչապետը։

Դմիտրի Նալբանդյանը մահացել է 1993 թվականի հուլիսի 3-ին, Մոսկվայում, սրտի սուր անբավարարությունից։ Թաղվել է Նովոդևիչիե գերեզմանատանը: