«Ես գործերն աթոռով ու պաշտոնով չեմ փոխում». ո՞վ է այս ՀԱՅԸ, ով դարձել է աշխարհում կոռուպցիայի ու անարդարության դեմ պայքարի սիմվոլը

800 քրեական գործ, ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտված ավելի քան 4000 (չորս հազար) մարդ՝ նախարարներ, գլխավոր վարչությունների պետեր, շրջանային կոմիտեների, քաղաքային կոմիտեների քարտուղարներ։ Հայ, ով վերակառուցման տարիներին դարձավ կոռուպցիայի դեպ պայքարողի խորհրդանիշը: 

Այս ամենը Թելման Գդլյանի մասին է, ով հայտի է ողջ աշխարհում: 

Գդլյանը թողեց Տաշքենդում իր թեժ գործերը և որոշեց մեկնել Հայաստան: Երբ նրան Օդանավայանում հարցրին, թե ինչն է նրան բերել Հայաստան, նա առաջարկում է պարզապես մի բաժակ թեյ խմել:

Բայց այդ տարիներին բոլորին հայտնի էր, որ նրան հրավիրել են գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու: Այդ ժամանակ իրականանում էր սոցալիստական սեփականություն հափշտակողների գործով դատական քննությունը Տաշքենդում, բայց Գդլյանը Մոսկվային պատասխանել էր «Այո, համաձայն եմ, բայց մի պայմանով` մինչև քննության ավարտը չբաժանվել Տաշքենդից»։ Մոսկվան պատասխանել էր, թե՝ ոչ, այդպես չի լինի»։

Գդլյանը պատասխանել էր. «Ես գործերն աթոռով չեմ փոխում»։ 

Նրան հետքրքիր չէր պաշտոնի բարձրացումը, նա շարւոնակելու էր իր պայքարը անարդարության ու կեղծ մարդկանց դեմ՝ լիներ դա նախարար, պաշտոնյա, թե ուղղակի քաղաքացի:

Եվ կարևոր քննիչը վերադարձավ իր կյանքի գլխավոր գործին: Հայաստանը կարող էր հանգիստ քնել: