«Հպարտ եմ ոչ թե նրանով, որ համաշխարհային ռեկորդ եմ սահմանել, այլ որ ՀԱՅԱՍՏԱՆՍ մտավ պատմության մեջ». ի՞նչ անհավանական բան է արել ՄԵՐ ՏՂԱՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը համաշխարհային ռեկորդ է սահմանել օդապարիկով։ Այժմ մեր երկիրը ցուցակում այնպիսի գերտերությունների կողքին է, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան։

Հայաստանի Օդագնացության ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանի և Ռուսաստանի Օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի սահմանել են համաշխարհային ռեկորդ: Նրանք X-9 դասի օդագնացով օդում գտնվել են ավելի քան  35 ժամ, ինչը նախկինում ոչ ոքի չի հաջողվել:  Թռիչքը սկսվել է փետրվարի 16-ի առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, մեկնարկը տրվել է Օրենբուրգ քաղաքից։

«Հպարտ եմ ոչ թե նրանով, որ համաշխարհային ռեկորդ եմ սահմանել, այլ նրանով, որ մեր երկիրը ընդգրկվելու է ավիացիոն սպորտաձևի պատմության մեջ»,- ասել է Բարսեղյանը։

Այս ռեկորդից հետո Հայաստանն արդեն կգրանցվի օդագնացության պատմության մեջ։ Դա թույլ կտա ավելացնել երկրի ճանաչելիությունը, ինչպես նաև կխթանի փոքր ավիացիայի զարգացումը։

Սակայն թռիչքն առանց միջադեպերի չի անցել: Եղանակայաին փոփոխությունների հետևանքով նրանք ստիպված են եղել պարանները պոկել ու գցել վառելիքով լցված բալոնները: Սակայն նման տիպի թռիչքների ժամանակ ամեն լիտրն է կարևոր: Դրա պատճառով կար ռիսկ, որ նրանք չեն կարողանա իրականցնել թռիչքը, որին պատրաստվել են տարիներ շարունակ:

Օդաչուները արագ են հասկացել, թե ինչ է պետք անել։ Վառելիքը խնայելու համար որոշել են ցերեկը գետնից ավելի փոքր բարձրությամբ թռչել, իսկ գիշերը բարձրանալ մինչև ավելի հարմար բարձրություն և սպասել արևածագին։

Նրա խոսքով՝ հույս կար, որ արդեն առավոտյան արևը կտաքացնի օդապարիկը, և իրենք կկարողանան տաքանալ և վառելիք խնայել։ Սակայն այստեղ էլ նրանց բախտը չի բերել․ առավոտյան սկսել է ձյուն գալ, մշուշապատ է եղել։ Բարսեղյանը նշում է, որ հարցը լուծել են ամպերից վեր բարձրանալով։

Նրանք ամբողջ թռիչքի ժամանակ ոչինչ չեն կերել, քանի օր ոդապարիկում ուտելիք չի եղել: Օդագնացները հիշում են՝ նրանց ուտելիքը ադրենալինն է եղել: