Հերոս Կառլենը Եվրոպայի գավաթակիր էր. որպես դիպուկահար մարտնչել է Ջաբրայիլում ու կյանքի գնով պահել իրեն վստահված դիրքը

Բոլորը կերազեին, որ չլիներ այդ չարաբաստիկ սեպտեմբերի 27-ը։ Այդ օրը սևով է գրվելու հայոց պատմության հազարամյա էջերում։ Բոլորը լուռ էին, քարացել էին, քանի որ հասկացել էի, թե ինչ է կատարվում։ Պատերազմ, որը խլեց մի մատաղ սերունդ, նրանք հերոսացան ու գտան իրենց տեղը երկնքում։

Մեր խիզախ հերոսների թվում էր Կառլեն Արթուրի Հովհաննիսյանը։ Նա էլ իր քաջ ընկերների հետ պայքարեց մինչև վերջ, մարտնչեց հանուն հայրենիքի ու կյանքը տվեց իր հողի համար։ Կառլենը ծնվել է 2000թ սեպտեմբերի 3-ին Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղում։

11 տարեկանից զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով, այնուհետև եռամարտով։ Ունի բազում հաղթանակներ։ Համարվում է Եվրոպայի գավաթակիր։ 2019-ից անցել է ծառայության Վայքում։ Մասնակցել է մի շարք մшրտական գործողությունների, եղել է դիպուկшհար։ Աչքի է ընկել Ջրականի մшրտերում պահել է իրեն վստահված դիրքերը, կռվել է հերոսաբար՝ օգնելով վիրшվոր ընկերներին։ Հերոս Կառլենը զпհվել է հոկտեմբերի 7-ին՝ կատաղի մարտերի ժամանակ։