Գիտե՞ք՝ ինչ են գրել Ալեքսանդր Սարուխանի մասին և ինչ է արաբերենից թարգմանաբար նշանակում նրա անունը

Հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Ալեքսանդր Սարուխանը քաղաքացի և արվեստագետ հասկացություններիը միաձուլել է իր անձի մեջ և ներկայացրել հայրենասեր արվեստագետի արժեքավոր հատկություններ։

Եթե լիներ մեկը, որ երգիծանկարեր Սփյուռքի անմիջական գլխավոր դեմքերը այդ դիմաշարքում անպայման տեղ պիտի գրավեր ճաղատ գլխով, դուրս ընկած ծնոտով, մեծաբերան ժպիտով և սուր, ծաղրալից աչքերով հանրահայտ այն դեմքը, որը Սարուխանն է, և որի ծաղրանկարային արտացոլումը այնքան հմտորեն ստեղծել է հենց ինքը՝ հեղինակը։ 

Սիլվա Կապուտիկյան

Աշխարհում ծաղրանկարիչները կազմում են մի լեգեոն, սակայն միայն քչերն են հավասարվում Սարուխանին:

Ֆրանսիացի արվեստագետ Ռոբերտ Բլում

Շնորհաւորելի է Սփիւռքը, որ Ալեքսանդր Սարուխան մը ունի իր մէջ։

Միքայել Կյուրճյան

Ուսումնասիրելով նկարչի կյանքն ու գործունեությունը ՝ ակամա մտաբերում ես ժամանակակից բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի խոսքերը. «Ամեն մարդ մանկությունից ունի անուն, սակայն կարևոր է գտնել իր կյանքի անունը, այն բառը, որը պետք է այդ կյանքին իմաստ հաղորդի» ։ Որոշ դեպքերում այդ բառը համընկնում է այն անվան հետ, որով մարդուն ծննդյան պահից կոչում են։ Ալեքսանդր Սարուխանի անունը՝ «Սարուխան» արաբերենից թարգմանում է երկու հրթիռ, կանխորոշեց նկարչի կյանքի ուղին և ճակատագիրը։