«Ուրիշների կանայք գրում են՝ ոնց են կարոտել իրենց ամուսիններին, իսկ իմը այսպիսի բաներ է գրում». ի՞նչ էր գրել նամակում ԼԵԳԵՆԴ ԿՈՄԱՆԴՈՍԻ կինը

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի անունը դասվում է մեր հզոր լեգենդների շարքին:  Երբ փոքր էի, ինձ ասում էին` խելոք մնա, թե չէ թուրքը կգա, բայց հիմա ժամանակները փոխվել են՝ ադրբեջանցին է երեխային վախեցնում ու ասում` հայը կգա, ականջներդ կքաշի։

Արկադի Տեր-Թադևոսյանի արմատներով պատմական Կարսից է։ Նրա համար դա սրբավայր էր։ Կոմանդոսի ընտանիքում միշտ պատմություններ են պատմել հայրենի հողի մասին, ու նա մեծացել է հայրենասիրական մթնոլորտում։ 

«Ես միշտ մտածել եմ` ով շատ է, նա էլ պետք է հաղթի։ Սակայն այդ տարիներին հասկացա, որ կարևորը մարտական ոգին ու գաղափարն է, որ ունեին մեր տղերքը։ Մեր զինվորներին մի քիչ էլ բան սովորեցնես, լրջագույն հաջողություններ կունենան»,- ասում էր Կոմանդոսը։

Հիշում էր՝ Շուշին ազատագրելու համար հայկական կողմում կար 3000 զինվոր, իսկ ադրբեջանցիների թիվն այնտեղ 2500 էր։ Կոմանդոսն ասում է` զինվորական օրենքներով` մենք պետք է 3 անգամ ավելի լինեինք, որովհետև Շուշին բարձունքում էր, բայց այստեղ ավելի կարևոր ուժ կար, որ մոռացնել տվեց այդ օրենքները։

«Վազգեն Սարգսյանն ինձ հարցնում էր` հավատու՞մ ես, որ Շուշին կազատենք։ Ես վախենում էի պատասխանել, որովհետև ցանկությունը մի բան է, իսկ արդյունքը` այլ»,-հիշեց նա։

Կոմանդոսը նաև ասում էր, որ իրենց մեծ ուժ էր թիկունքի օգնությունն ու ամրությունը: Հիշում է, ուղարկված գուլպաները, որոնք մարդիկ այնքան սիրով գործել էին, օգոստոսին նրանց հաստատ պետք չեկան, բայց երբ եկավ  ձմեռը, նրանք սիրով հագան դա ու տասնապատիկ անգամ ջերմություն զգացին:

Իսկ այս Կոմանդոսի ռազմական խորրհրդատուն իր կինն էր՝  Ամալյա Պապյանը, ով շարունակ նամակներ էր գրում լեգենդին:

«Ինձ այդ նամակը փոխանցեց Զորի Բալայանը։ Ես կարդացի ու բարկացա` ասելով` ուրիշների կանայք գրում են, որ կարոտել են, իսկ նա ռազմական խորհուրդներ է տալիս։ Մեկ տարի անցա։