«Ես զինվորներիս մահվան բերան չեմ տանի». ի՞նչ չլսված անհնազանդության համար էին պատրաստվում գնդակահարել ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ

Տաքարյուն հերոսին ու լեգենդին, ով, ասում էին, սկզբից ծեծում էր, նոր միայն բարևում, շատ բաներ էին ներում: Նույնիկ այնպիսինները, որոնց համար նրան պիտի գնդակահարեին, որոնք նույնսիկ հանցագործ աշխարհի մարդկաց չէին ներվի: Ահա այդպիսի մի պատմություն:

Հերոսի աստղ ստանալուց կես տարի առաջ` 1943 թվականի նոյեմբերին, հանկարծակի լուր հասավ, որ նրա տանկային բրիգադը մեկ օրից շուտ պետք է մարտի ուղարկեն. Խորհրդային զորքերը պիտի գրոհեին Ստալինգրադի մերձակայքի վրա: Ստալինգրադի մերձակայքում հարձակում էին իրականացնում խորհրդային զորքերը, պետք էր շտապել։ Հրամանը չէի քննարկվում, պետք էր շտապել, քնաի որ քիչ ժամանակ կար:

Շուտափույթ մի սպա եկավ՝ կարգադրություններ անոլու, բայց փոխարենը իր մաշկի վրա զգաց Բաբաջանյանի բազկի հարվածը: Չնախապատրաստած մարտիկներին Բաբաջանյանը հրաժարվեց կռվի ուղարկել. ինչը չլսված անհնազանդություն էր, նույնիսկ հանցագործություն աշխարհի ցանկացած բանակում։ Սակայն հրամանատարությանը նա այդպես էլ հայտարարեց։

Անմիջապես եկավ հրաման՝ ներկայանա՛լ զինվորական տրիբունալի նախագահին։ Այդպես վախեցնում էին, իրականում տարան գեներալ–լեյտենանտ, 22-րդ բանակի հրամանատար  Յուշկևիչի մոտ։

Բաբաջանյանը վերադաս ղեկավարությանը հայտարարեց, որ իր բրիգադի գնդակահարությունը տեսնել պատրաստ չէ, իսկ իր կյանքի համար ընդհանրապես չի մտահոգվում։

Այս հայտարարությունից հետո Յուշկևիչն ու Բաբաջանյանը քննարկեցին վաղվա հարձակումը։ Մի քանի ժամ անց գերմանական կողմի պաշտպանական գիծը ճեղքեցին և անցան 12 կմ։ Բաբաջանյանը նրանցից մեկն էր, ով տվեց ԽՍՀՄ բանակի՝ Կովկասից մինչև Լենինգրադ ողջ ճակատային գծով հարձակման անցնելու մեկնարկը։

1945 թվականի ապրիլի 21-ից Բաբաջանյանի տանկային կորպուսը մտավ Բեռլին, սեղմելով շրջափակման սահմանները, որտեղ մնացել էր գերմանական էլիտար զորքերի 300-հազարանոց խմբավորումը։ Դեպի Ռեյխստագ վերջին հարվածը նրա տանկերը հասցրին ապրիլի 30-ին, Հաղթանակի դրոշը նրա վրա ծածանվելուց առաջ։