«Սեր, որ հաղթեց և՛ պատերազմին, և՛ մահվանը». քչերը գիտեն՝ իրականում ինչպես են ճանոթացել ԼԵԳԵՆԴԱՐ Գոհար ու Գևորգ Վարդանյանները

Գոհար ու Գևորգ Վարդանյաններին՝ լեգենդար ամուսիններին պարտավոր են ճանաչել բոլորը: Իսկ նրա հերոսությունների մասին կարելի է գրել անվերջ: Բայց բացի աշխարհի պատմությունը փոխելուց նրանք նաև անչափ կապված էին միմյանց հետ՝ չնայած, որ աշխատանքի պատճառով երբեք երեխա չունեցան:

Այս հոդվածում ուզում ենք պատմել Ձեզ, թե ինչպես այս հերոսները ցանոթացան ու ողջ կյանքում մնացին միասին: Գոհար Վարդանյանը (ծնվ․՝ Փահլևանյան) ծնվել է Լենինականում (Գյումրի)։ Երբ նա 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Իրան և բնակություն հաստատում Թեհրանում, որտեղ նրա հայրը ձեռնարկատիրությամբ էր զբաղվում։

Գոհարի կյանքը կտրուկ փոխվեց դեռահասության տարիքում, երբ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Գևորգին։ Վերջինս նույնպես տեղափոխված հայերի ընտանիքից էր․ 30-ականներին Դոնի Ռոստովից տեղափոխվել էին նախ Թավրիզ, ապա՝ Թեհրան։

Գևորգը Գոհարի եղբոր՝ Հովհաննեսի ընկերն էր և հաճախ էր նրան այցելում՝ այգում աճող նուռն ուտելու։ Այնտեղ էլ նա ծանոթացավ 13-ամյա Գոհարի հետ։ Ավելի ուշ, արդեն «Թեթև հեծելազորի» հրամանատարը լինելով, Գևորգն աղջկան առաջարկեց հետախուզական խմբի անդամ դառնալ։ Գոհարը հաճույքով համաձայնեց։

Երիտասարդ հետախույզ աղջիկը առաջին իսկ ամիսներին դրսևորեց իրեն․ նրան հաջողվեց գտնել երկու խորհրդային դասալիք օդաչուի, որոնք իրենց ինքնաթիռներով Բաքվից թռել էին Թեհրան հետագայում ֆաշիստներին միանալու համար։ Գոհարի աշխատանքի շնորհիվ հաջողվել հայտնաբերել դավաճանների որջը։

Մի քանի տարի անց 18-ամյա Գևորգի և 16-ամյա Գոհարի միջև համակրանք ծնվեց։ Հետախուզության նախկին լեգենդը կանանց ուշադրության պակաս չէր զգում և, այնուամենայնից, ընտրեց Գոհարին՝ հետախուզական խմբի միակ աղջկան։ Սիրավեպ սկսվեց․․․

Գոհարի ու Գևորգի իսկական հարսանիքը տեղի ունեցավ 1946 թվականի հունիսի 30-ին Թեհրանում, հայկական եկեղեցում պսակադրվելուց հետո։ Պաշտոնապես ամուսնությունը գրանցեցին 1952-ին Երևանում։ Հետագայում տարբեր երկրներում նոր փաստաթղթեր ստանալու նպատակով ևս երկու անգամ հարսանիք են արել, ամեն անգամ՝ տարբեր անուններով։