Այս ՀԱՅՈՒՀԻՆ կանանց համար աշխարհի ամենաառաջին հայալեզու ամսագրի հիմնադիրն ու խմբագիրն էր. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը, ինչպես էր կոչվում ամսագիրը և ինչու

Կանանց մասին և կանանց համար աշխարհի ամենաառաջին հայալեզու ամսագիրը կոչվում էր «Կիթառ», իսկ Էլպիս Կեսարցյանն էլ այդ ամսագրի հիմնադիրն ու խմբագիրն էր։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը՝ Օրթագյուղի և Պեշիկթաշի հայկական դպրոցներում։ 1872 թվականից որպես ուսուչուհի աշխատել է Մաքրուհյաց վարժարանում։ Աշխատակցել է պոլսահայ մամուլին։

«Կիթառը» լույս տեսավ ընդամենը 7 ամիս, ամսագրի առաջին համարը հրապարակվեց 1862 թվականի օգոստոսին, Պոլսում։ Ինչո՞ւ հենց «Կիթառ»։ Հայտնի չէ։ Սակայն կարելի է ենթադրել, որ կիթառը նմանեցրել են կնոջ մարմնին։ «Կիթառի» առաջին իսկ համարում Կեսարացեանը կնոջ իրավունքների վերաբերյալ 4 հոդված հրապարակեց. «Ուղերձ երիտասարդ կանանց», «Ծառայություն հասարակությանը», «Հայրենասիրության ոգի» և «Իրավունքներ ունենալը հանդգնություն չէ»։

Էլպիսի անձնական կյանքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Նա մահացել է 1911 թվականին, Ալեքսանդրիայում, 80 տարեկան հասակում։