Լսե՞լ եք Հայկանուշ Մառքի մասին. Հայուհի, ում պետք է իմանան բոլորը

Խոսքը հայ գրող, հասարակական գործիչ Հայկանուշ Թոփուզեանի մասին է՝ ծնված 1885 թվականի փետրվարի 14-ին Կոստանդնուպոլսի Այազփաշա թաղամասում: Իրեն կեղծանուն է հորինել` որպես հիմք վերցնելով հոր` Մարգարի անունը։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 10838933.jpg

Իր գործունեությունը սկսել է Նիկողոսյանց կանանց ուսուցչական սեմինարիայից։ Նրա առաջին վեպը կոչվում էր «Աղջկա հոգի», իսկ առաջին հիմնադրած հանդեսը` «Ծաղիկ»։ Սակայն իր կյանքի հիմնական գործն էր համարում «Հայ կին» թերթը, որտեղ 13 տարիների ընթացքում զբաղեցնում էր խմբագրի պաշտոնը։ «Հայ կինը» լույս էր տեսնում ամսվա մեջ երկու անգամ և հայալեզու կարևոր թերթերից մեկն էր, որ հայտնվել էր Ցեղասպանությունից հետո։

Մառքը «Հայ կին» թերթը համարում էր ոչ միայն կնոջ ձայնի բարձրախոս, որը պայքարում է հավասար իրավունքների համար, այլև Խորհրդային Հայաստանը, սփյուռքին և Թուրքիայում մնացած հայերին կապող որոշակի կամուրջ։ Մառքը հավատում էր, որ կնոջ և տղամարդու միջև հավասարությունը հնարավոր է մի պայմանով` եթե պահպանվեն որոշակի նահապետական ավանդույթները։

Հայ գրականության և հրապարակախոսության կնոջ ձայնը շնչավորող և հայ կանանց շարժումը ժողովրդականացնող նվիրյալը ապրեց մինչև խոր ծերություն:

Կյանքի վերջին տարիներին Մառքի առողջական վիճակը վատթարանում է, և նա տեղափոխվում է Պոլսի ազգային հիվանդանոց, որտեղ վախճանվում է 1966 թվականի մարտի 7-ին։ Մառքն իր գրադարանը և բոլոր իրերը կտակել է Սուրբ Խաչի դպրեվանքին: