«Իմ երազանքն է, որ ՀԱՅ ժողովուրդը ապրի խաղաղ». ո՞վ է ԱՐՑԱԽՅԱՆԻ ԼԵԳԵՆԴԸ, ով պատերազմի ժամանակ հատուկ հրամանով դարձավ ՊՆ նախարար

Նորատ Տեր-Գրիգորյանց, հայ, ում հերոսությունների մասին կարելի է խոսել անվերջ: Նա ստանձնեց Հայաստանի պաշտպանության ղեկավարի պաշտոնը Արցախյան պատերազմի տարիներին և ահռելի մեծ ներդրում ունեց Հայկական բանակի զարգացման գործում:

Աֆղանստանի պատերազմի ժամանակ Տեր-Գրիգորյանցն իր հնարամտության շնորհիվ մի ողջ դիվիզիա է փրկել։ Գործողության ընթացքում գեներալ Ախրոմաևն ասել է. «Եթե Տեր-Գրիգորյանցն այդքան խելոք է, թող ինքն էլ փրկի դիվիզիան»։ Մարշալը հրամայել է. «Գեներալ Առաքելյանը դիվիզիայում ղեկավար կլինի աֆղանական կողմից, իսկ Տեր-Գրիգորյանցը կլինի 40-րդ բանակի հրամանատարը։ Փրկեք դիվիզիան»։ Տեր-Առաքելյանցը պետք է գործողության մտահաղացումը պատկերեր քարտեզի վրա։

Գեներալ-լեյտենանտի գլխում փայլուն գաղափար է ծնվել։ Նա որոշել է հրամանները տալ հայերենով, որպեսզի գաղտնալսելու դեպքում ոչ ոք ոչինչ չհասկանա։

1991 թ. Սովետական Միության փլուզումը ավելի սրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը, ինչը վերածվեց ռազմական գործողությունների։ 1992 թ. Հայաստանի կառավարությունը հրավիրեց Տեր-Գրիգորյանցին ստանձնել Հայկական Բանակի հրամանատարությունը։ 1993թ-ին Տեր-Գրիգորյանը ստանձնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։ ։ 1995 թ., թոշակի անցնելուց հետո, վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն և այժմ Ռուսաստանի Հայերի Միության խորհրդի անդամ է։

Մեծ է Տեր-Գրիգորյանցի լուման Հայկական Բանակի կայացման գործում։ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանի Ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահն է և Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ։

Ահա նրա կարևոր խորհուրդ-մտքերից մի քանիսը:

  • «Բանակը ցանկացած պետության կարևորագույն ինստիտուտն է։ Չի կարելի ռազմական գործին մատների արանքով նայել, այլապես դա պետության կորստի կհանգեցնի»։
  • «Գիտեք` ո՞րն է իմ երազանք։ Սիրահարվելն արդեն իմաստ չունի, ես վաղուց սիրահարված եմ իմ կնոջը, մենք դուստրեր ունենք։ Երազանքս է, որ հայ ժողովուրդը մարդավայել ապրի, որպեսզի շրջափակում չլինի, և մարդիկ չլքեն իրենց հայրենիքը։ Ես կուզեի ապրել իմ հայրենիքում»։