«Ես փորձում եմ տարին գոնե 2 անգամ գալ ՀԱՅԱՍՏԱՆ». ինչպե՞ս է մեր տաղանդավոր ՀԱՅՈՒՅԻՆ դարձել Ռուսաստանի ամենահայտնի պատկերասրահի տերը

Լուսինե Պետրոսյանն արվեստի աշխարհ է ընկել «փողոցից», բայց կարողացել է բացել սեփական պատկերասրահը, որտեղ ցուցադրում է տարբեր նկարիչների ստեղծագործությունները։

Մոսկվայում բնակվող Լուսինե Պետրոսյանն արդեն հինգ տարի է` ղեկավարում է Ռուսաստանի մայրաքաղաքում գործող Artstory պատկերասրահը, բայց չի մոռանում, թե որքան կապված է իր հայրենիքի հետ ու Հայաստան գալոu որևէ առիթ բաց չի թողոնում:

 Ամառային բոլոր արձակուրդներս անցկացրել եմ այնտեղ` հորական տատիս մոտ և նույնիսկ մի քանի ամիս սովորել եմ Երևանի Կամոյի անվան դպրոցում։ Հիմա փորձում եմ գոնե երկու տարին մեկ մեկնել Հայաստան։ Այնտեղ հարազատներ գրեթե չեն մնացել, փոխարենն ունեմ մանկության ընկերներ, տատիկիս տունը և շատ տաղանդավոր նկարիչներ, որոնց հետ, հուսով եմ, մի օր կհամագործակցեմ։
Ես ձեռք բերեցի նոնկոնֆորմիստ նկարիչ Սերգեյ Ալֆյորովի աշխատանքները։ Նրա մասին գրեթե ոչ մի բան հայտնի չէր, և ես որոշեցի շտկել այդ բացը։ Այդ ժամանակ ճակատագրի բերումով հանդիպեցի լրագրող և արվեստաբան Իգոր Դուդինսկուն։ Նրա և կոլեկցիոներ Աննա Մորևայի հետ սկսեցինք տեղեկություններ հավաքել, շփվել արվեստաբանների, նկարիչների` Ալֆյորովի ծանոթների հետ։
Այդ հանդիպումների արդյունքում ծնվեց «Անխուսափելիի նախաբանը» մենագրությունը` Սերգեյ Ալֆյորովի մասին առաջին գիրքը։ Ավելի ուշ ես կազմակերպեցին նրա ցուցահանդեսները «Կինո» պատկերասրահում, Ժամանակակից արվեստի Մոսկվայի թանգարանում։ Դրան հաջորդեցին այլ գրքերն ու ցուցահանդեսները, այդ թվում` իմ պատկերասրահում, բայց հենց այդ առաջիններից սկսվեց համադրողի կարիերաս։