«Հազարներից ընտրեց հենց նրան». ո՞վ էր լեգենդար ԵՆԳԻԲԱՐՈՎԻ չեխ կինը և ինչու՞ իշխանություններիը ազատվեցին նրանից

Անվերջ միայնակ` շրջապատված հազարավոր երկրպագուներով: Նրա համար խելագարվող կանայք շատ-շատ էին: Բայց ահա նրանցից մեկի հետ Ենգիբարովի պատմությունն այլ ընթացք ստացավ: Դա չեխ լրագրող Յարմիլա Գալամկովան էր: Կին, ով միայն ուզում էր երեխա ունենալ Ենգիբարովից ու բացարձակ չէր շtապում գրանցել իրենց ամուսնությունը:

Ասում են նաև` նա հակախորհրդային կազմակերպության անդամ է եղել և չի ցանկացել նրան ներքաշել քրեական աշխարհ, միգուցե ուղղակի չի կարողացել ապրել արտիստի հետ, որը գրեթե երբեք չի եղել տանը։

Ամեն դեպքում, նրանք դուստր են ունեցել` Բարբարան։ Նա ծնվել է Պրահայում` հորից հեռու, իսկ Յարմիլան մահացել է ավտովթարից։ Մեծ աղմուկ բարձրացավ, որ վթարը հատուկ են կազմակերպել, որպեսզի վերացնեն անցանկանալի լրագրողին:

Ենգիբարովը միշտ ասել է` եթե ես հանճար եմ, ապա կմահանամ Պուշկինի նման` 37 տարեկանում, այդպես էլ եղել է։ 1972թ–ի ամռանը Մոսկվայի շուրջն այրվել են տորֆաճահիճները, քաղաքը պատված է եղել ծխով, և անհնար է եղել շնչելը։ Հուլիսի 25–ին նա վատացել է, բժիշկները ուշ են հասել օգնության, մահվան պատճառը նշվել է խրոնիկական իշեմիկ հիվանդությունը։

Նրա մահը ողբերգություն էր հազարավոր մարդկանց համար:  Տորֆաճահիճներն այրվել են, իսկ Ենգիբարովի հուղարկավորության օրը դրանք հանգցրել է հորդառատ անձրևը։ Բայց այդ նույն աանձրևը չի ցրել հուղարկավորության մասնակիցներին։ 

Միակ կինը, որից Ենգիբարովը երբեք չի բաժանվել, իր մայրն է եղել։ Նա աստվածացրել է մորը, այն մորը, որը սարսափելի ճակատագրի է արժանացել` հողին հանձնել սեփական որդուն. որդու մահից հետո դեռևս չծերացած մայրը ընդամենը երկու տարի է ապրել: