«Վազգեն Սարգսյանը ինձ հարցրեց՝ հավատու՞մ ես, կկարողանա՞ս անել դա, իսկ ես պատասխանեցի». ու՞մ էր ԿՈՄԱՆԴՈՍԸ շնորհակալ իր հաղթանակի համար

Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանի, հզոր լեգենդի անունը պիտի լինի յուրաքանչյուր հայի սրտում ու մտքում, հենց նրանից ու նրա նման հզոր մարդկանցից մենք պիտի հայրենասիրության դասեր առնենք:

Նա միշտ ժպտում էր այն համեստ ու ամոթխած ժպիտով, երբ նրան լեգենդ էին կոչում. «Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»:

Ծովակալ Իսակովի ու գնդապետ հորեղբոր սխրանքներից ոգևորված` պատանի Արկադին որոշում է զինվորական դառնալ։ Ներքին ձայնը հուշում էր, որ այդ գործով իր ժողովրդին շատ է պետք գալու: 

Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքերը:

«Վազգեն Սարգսյանն ինձ հարցնում էր` հավատու՞մ ես, որ Շուշին կազատենք։ Ես վախենում էի պատասխանել, որովհետև ցանկությունը մի բան է, իսկ արդյունքը` այլ»,-հիշեց նա։

«Ես ոչինչ չէի կարող անել առանց իմ զինվորների, հաղթանակը նրանք են կերտել»:

Համեստ ու հայրենասեր գեներալի մասին մենք էլ առիթ կունենանք մեր սերունդներին պատմելու, հպարտությամբ ասելու` մենք Կոմանդոսին տեսել ենք, ինչպես ոգևորված պատմում էին մեր մեծ պապերը, ովքեր Անդրանիկին կամ Չաուշին տեսնելու հնարավորություն էին ունեցել։