«Իր տեղը Պեշիկթաշլյանի և Դուրյանի միջև է». գիտե՞ք՝ որ ՀԱՅԻՆ են ուղղված Արշակ Չոպանյանի այս խոսքերը

Իր տեղը Պեշիկթաշլյանի և Դուրյանի միջև է։ Մեր երեք ամենաքնքուշ և ամենաքաղցր քնարերգակներն են անոնք: 

Արշակ Չոպանյանի այս խոսքերն ուղղված են հայ բանաստեղծ, դրամատուրգ Թովմաս Հակոբի Թերզյանին՝ ծնված 1840 թվականի հոկտեմբերի 21-ին Կ. Պոլսում:

Արշակի մայրն իտալուհի է եղել, իսկ հայրը՝ հայ։ Տասը տարեկան էր, երբ ընդունվեց Պերայի Մխիթարյանների վարժարանը, որտեղ մի տարի սովորելուց հետո ուղարկվել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը։ Այստեղ ստացել է հիմնավոր կրթություն, հմտանալով գրաբարի, իտալերենի, ֆրանսերենի և հունարենի մեջ։ Իմացել է նաև անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներ։ 1858 թվականին վերադարձել է Պոլիս, աշխատել որպես հայոց լեզվի և ֆրանսերենի ուսուցիչ։ Նրան աշակերտել են Եղիա Տեմիրճիպաշյանը, Գրիգոր Զոհրապը, Երուխանը, Օննիկ Չիֆթե-Սարաֆը և ուրիշներ։ Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանի բացման առաջին տարուց պաշտոնավարել է այնտեղ։

1862 թվականին լույս է ընծայել «Սանդուխտ» ողբերգությունը, որը բազմաթիվ անգամ բեմադրվել և արժանացել է մի քանի տպագրության։ Նա է գրել հայկական առաջին օպերայի՝ «Արշակ Բ»-ի լիբրետոն (լույս է տեսել 1871 թվականին)։ Նրա ստեղծագործություններից են՝ «Հովսեփ գեղեցիկ»-ը (Կ. Պոլիս, 1862), «Արշակ Բ» (1871), «Մահ Աբելի»-ն, «Հռիփսիմե կույս նահատակ»-ը և այլն:

Տպագրված թարգմանություններից հիշատակության արժանի են Անակրեոնի բանաստեղծությունները՝ հին հունարենից։ 1929 թվականին Վենետիկում լույս է տեսել նրա երկերի ժողովածուն, երկու ստվար հատորով, որտեղ տեղ են գտել ինքնուրույն և թարգմանական մի շարք անտիպ գործեր։ Հատորը հրատարակվել է Արշակ Չոպանյանի ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով։

Կազմել է ֆրանսերենի դասագրքեր, որոնցից մի քանիսը արժանացել են հինգից վեց տպագրության («Նոր քերականություն գաղղիերեն լեզվի», Կ. Պոլիս, 1868, «Գործնական քերականություն ֆրանսերեն լեզվի», Վենետիկ, 1873) և այլն: