«Աստված միշտ հրեշտակներ է պահել իմ հետևում»․ հայ, ով բազում չարչարանքներից հետո դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Ցեղասպանության տարիներին Մարի Էկիզյանը կորցրեց իր ամուսնուն` Գրիգորին: Նա իր որդու ու դստեր հետ թաքնվել էր քարանձավում։ Հարիի մայրը չկարողացավ դիմանալ այն ամենին ինչ տեսել էր ու խելագարվեց։ Իսկ մի օր էլ հեռացավ անվերադարձ։ Այդ օրից ի վեր Հարին էլ երբեք չտեսավ մորն ու քրոջը։

Տարիներ անց նա պիտի պայքարեր ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Նա 1936թ.-ի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին հաղթեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ու դարձավ չեմպիոն։ Հարրի Էկիզյանը` նույն ինքը «Ալի Բաբան», շատ մարզիկների սարսափի առարկան էր:

էկիզյանը նվիրված հայր էր իր ընտանիքի համար ու հավատքի մեջ կայուն քրիստոնյա: Հարրի իսկական անունը Արթին Էկիզյան է, ծնվել էր սևծովյան Սամսուն նավահանգստում՝ 1901թ.-ին՝ հարուստ հայի ընտանիքում: Նրա հայրը` Գրիգորը, ծխախոտի առևտրով էր զբաղվում ու աշխատում էր ամերիկյան ընկերության հետ։ Նա հաճախ էր աշխատանքի բերումով ճամփորդում Թուքիայից Ամերիկա, ու ի վերջո ամերիկյան քաղաքացիություն է ստանում:

Հարիի հորը կախաղանով սպանում են, իսկ նա ընտանիքի հետ բռնում է գաղթի ու մահվան երկար ճանապարհը: Էկիզյանը ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը հաղթել է Կոպենհագենում և 1927թ.-ին ընդունելության  արժանացել Սպիտակ տանը՝ նախագահ Կալվին Քուլիջի կողմից:

Նա ամուսնացել է Կալիֆորնիայում բնակվող հայուհու հետ, ում հետ երեք երեխա է ունեցել: Էկիզյանը հասցրել է նկարահանվել «Island of Lost Souls» (Կորուսյալ հոգիների կղզին), «The Man On The Flying Trapeze» (Մարդը ճախրող ճոճաձողի վրա) ֆիլմերում:

Իր 32 տարվա կարիերայում Բաբային հաջողվել է մենամարտել 3500 մարդու հետ՝ շաբաթական վաստակելով 5000 դոլար գումար, այն ժամանակ, երբ սովորական քաղաքացու միջին աշխատավարձը տարեկան 2000 դոլար էր կազմում:

«Աստված միշտ հրեշտակներ է պահել իմ հետևում: Ահա թե ինչին եմ հավատում»․ Ալի Բաբա