«Անհատականությունը հայի գլխավոր թշնամին է»․ Րաֆֆու այս խոսքերը այսօր էլ դեռ արդիական են

Հայ գրող, հրապարակախոս ու հասարակական գործիչ Րաֆֆին իր կյանքի ընթացքում հանդես է եկել նաև քննադատական հոդվածներով, որոնք կապված են եղել ինչպես գրականության հետ, այլ նաև իր ազգի հետ։ Գրողի այս խոսքերը ներկայումս էլ շատ արդիկական են․

«Ամեն մի հայ, առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ՝ հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը:

Ձգե՛ք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբե՛ք մի քանի հայեր միասին, և նրանք, պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած՝ միմյանց միսն ուտել:

Այո՛, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է: Արդյո՞ք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանան մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ՝ կորած ենք․․․»։