«Հոպարս եկավ մեզ հաջող արեց ու մեկնեց ճակատ, իսկ մեզ դուրս հանեցին Շուշիից». արցախցի Արթուրը հուզվում է պատերազմի և ՀԵՐՈՍ ՀՈՐԵՂԲՈՐ մասին պատմելիս

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Սերժիկ Պետրոսյանի մասին արդեն խոսել ենք: Նա 90-ականներից ի վեր մասնակցել է արցախյան գոյամարտերին և կռվել հանուն հայրենիքի: Հաշվի չառնելով անգամ, որ ունի 4 լուրջ վիրավորում, 44-օրյային ևս մեկնում է ատաջնագիծ՝ իր պարտքը կատարելու:

Արցախցի փոքրիկ Արթուրը անմահ հերոս Սերժիկ Պետրոսյանի զարմիկն է: Տեսանյութում նա պատմում է, թե ինչպես է սկսվել պատերազմը, ինչպես են նրանց դուրս հանել Շուշիից: Նրա հորեղբայրը՝ Սերժիկը գնացել է իրենց տուն, հրաժեշտ տվել և մեկնել առաջնագիծ: Այս ամենը պատմելով փոքրիկ Արթուրը չի կարողանում զսպել արցունքները, նա հուզվում է…

Արցախում երևի ամեն մի փոքրիկ այսպիսի պատմություն ունի, որն իրեն ամբողջ կյանքում ուղեկցելու է ու միշտ փոքրիկ սպիի նման մնալու է սրտում: Չնայած փոքրիկ Արթուրը ավելի ուշ իր մեջ ուժ գտավ և տղամարդու պես հայտարարեց, որ անպայման շարունակելու է իր հերոս հորեղբոր կիսատ թողած գործը.