«Ես բան չեմ իմացել, բայց որդիս լավագույն նշանառուներից էր, մի քանի տանկ ու թշնամու զինվոր է ոչնչացրել». կարդա՛ ՀԵՐՈՍ Արսենի պատմությունը, ով մի ամսից պիտի տուն գար

Հերոս Արսեն Աբրոյանը ծնվել է Գեղարքունիքի մազում: Ասում են՝ շատ, աշխույժ, չարաճճի ու ժիր տղա էր: Դեմքից էլ ժպիտը երբեք չէր պակասում: Շատ խելացի էր ու իր տարիքից ավել էր միշտ մտածում: Հարգում էր ըներներին, հարզատներին ու առաջինը ծնողներին:

Մայրը հիշում է. Արսենս բարձրահասկ էր, թիկնեղ, բայց էդ ամեն ինչի մեջ կար մի փխրուն հոգի:

Արսենը զորակոչվեց բանակ 2019 թվականին ու ծառայությունյը պիտի անցկացներ Սյունիքում: Բայց Արցախյան պատերազմի սկսելուն պես Արսենն իր հրամանատրության հետ կամավոր մեկնեց Արցախ: Մասնակցել է Ջրականի ծանր մարտերին, երբ այնտեղ ամենաթեժ կռիվներն էին ընթանում:

Մայրը հիշում է՝ տեսանյութ էր տարածվել համացանցում, որդին էր, ով հակառակորդին պատճառել էր մեծ կորսուստներ: Նա շատ ուժեղ նշանառու էր: Դողացող ձայնով Արսենը ասում է՝ մեկին ոտքից եմ խփել, մեկին էլ մեջքից: Արսենը մի քանի տանկ է կարողացել հօդս ցնդեցնել, բայց այդ մասին մաժորը ոչինչ չէր ասում:

Արսենը պատերազմը սկսվելուց առաջ վերջին անգամ էր բարձրացել դիրքեր: Մի ամիս էր մնացել, որ տուն գար: Արսենի մեջ հերոսությունն ու հայրենասիրությունը այնքան մեծ էր, որ մայրը գիտեր՝ որդին հաստատ ամեաթեժ կետերում է: Ու այդպես էլ կար, Արսենին՝ որպես հրաշալի նշանառու, մի թեժ կետից մեկ այլ թեժ կետ էին տեղափոխում:

Արսենը զոհվեց հոկտեմբերի 10-ին թուրք-ադրբեջանակն հարձակումը հետ մղելու ընթացում:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: