«Դատերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է»․ Հակոբ Պարոնյանի այս խոսքերը յուրաքանչյուրս պետք է կարդա

Հակոբ Պարոնյանը ինչքան էլ սուր լեզու ուներ, բայց կարողանում էր այնպիսի մտքեր արտահայտել, որոնք մտածելու տեղիք էին տալիս։ Նա կարողանում էր ժամանակին ու տեղին արտահայտվել, ու այդ խոսքերից շատերը այսօր մեզ են հասել։ Ձեզ ենք ներկայացնում ՄԵԾ գրողի խոսքերից, որոնք կստիպեն Ձեզ մտածել․

  • Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ… իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս… անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր…
  • Գիտությունը ժամացույցի կը նմանի, զայն բանցնելու համար միշտ լարել է պետք:
  • Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ էկը տեսնվին, երբ ամպոտ է չեն տեսնվիր:
  • Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր:
  • Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք։
  • Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է:
  • Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին շատ անգամ:
  • Դժբախտաբար մեր ազգին մէջ շատերու բարձրանալու գաղտնիքը բնական օրէնքով միայն կը լուծւի. Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան ու թեթևները վեր կելնեն:
  • Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:
  • Դատերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է:
  • Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար: