Գիտե՞ք՝ որ ՀԱՅՆ էր լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը». եկեք պարզենք

Հ. Պարոնյանից հետո «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը» կոչվելու լիակատար իրավունքը նվաճել էր արևմտահայ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր Երվանդ Խաչիկի Օտյանը՝ ծնված 1869 թ. սեպտեմբերի 19-ին Պոլսում։

1882 թ. ընդունվել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանը։ Մեկուկես տարի հետո ուսումը շարունակել է տանը՝ հրավիրված մանկավարժների ղեկավարությամբ։ Պատանի հասակից սովորել է լեզուներ, կարդացել է ընտանեկան հարուստ գրադարանի հայերեն և ֆրանսերեն գրքերը, համակվել ընտանիքում տիրող գիտության, արվեստի, գրականության պաշտամունքով։

Երվանդ Օտյանը ստեղծագործությունները մամուլում տպագրվել են 1887 թվականից, Ա․ Արփիարյանի հրավերով ստանձնել է «Հայրենիք» օրաթերթի օգնական-խմբագրի (1892—1895), ապա՝ խմբագրի (1896) պաշտոնը։ Նույն թերթում առաջին անգամ հանդես է եկել քրոնիկ-ֆելիետոններով, պատմվածքներով, նովելներով՝ «Սիրո նահատակ» (1892), «Վաշխառուն» (1893, 2-րդ հրտ․ 1956), «Կաղանդի վիպակ» (1895) և երգիծավեպով՝ «Գործ եփող մը» (1895, հետագայում՝ «Միջնորդ տեր պապան»)։

1879 թ. հորեղբոր՝ Գրիգոր Օտյանի նախաձեռնությամբ, իննամսյա ուղևորություն է կատարում Եվրոպայում։ Լինում է Փարիզում, Վիշիում, Հռոմում, Նեապոլում և այլ քաղաքներում։ Օտյանի անունը եղել է թուրքական իշխանությունների համար «անբարեհույս անձանց» ցուցակում։ 1896 թ. օգոստոսին, երբ Կ․ Պոլսում սկսվել են հայկական ջարդերը, նա գաղտնի հեռացել է այնտեղից։ Օտյանը եղել է Աթենքում, Կահիրեում, Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Բոմբեյում։

1908 թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո Օտյանը վերադարձել է Կ․ Պոլիս։ 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր Էզ-Զոր։ Հրաշքով փրկվելով՝ 1918 թ. կրկին եկել է Կ․ Պոլիս, 1922 թ. տեղափոխվել Բուխարեստ, 1924 թ.՝ Տրիպոլի, 1925 թ.՝ Կահիրե, որտեղ վախճանվել է քաղցկեղից։ Թաղված է Մար Մինա գերեզմանատանը։

Օտյանը հանդես է եկել նաև Ս. Ժիրայր, Երօտ, Վահրամ, Դեր-Կոմս ծածկանուններով։

Վախճանվել է 1926 թվականի հկտեմբերի 3-ին, 57 տարեկան հասակում: