«2 որդիների ՀԱՅՐԸ կամավոր մեկնեց առաջնագիծ՝ պաշտպանելու իր տունն ու հայրենիքը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆԻՆ

Արմեն Ռազմիկի Գրիգորյանը ծնվել է 1977 թվականին մայրաքաղաք Երևանում:

Պատերազմի լուրն իմանալուն պես երկու որդիների հայրը կամավորագրվել է սեպտեմբերի 29-ին: Սակայն նրան հաջողվել է առաջնագիծ հասնել հոկտեմբերի 17-ին:

Հերոսը թշնամու դեմ կռվել է քաջաբար: Օգնել է վիրավոր զինակիցներին, 2 անգամ դուրս է եկել շրջափակումից: Կյանքը տվել է հոկտեմբերի 27-ին Կարմիր շուկայում վիրավորներին օգնելիս:

Հերոսի երկու որդիները չնայած դեռ փոքր են, բայց վստահաբար հպարտանալու են իրենց հայրիկի քաջությամբ և հայրենասիրությամբ: Ճիշտ է, նրանց համար անսահման դժվար կլինի առանց հոր թիկունքի մեծանալ, բայց նրանք իսկական հայ տղամարդու պես կհաղթահարեն դա, ինչպես և արեց իրենց հայրիկը:

Հավերժ փառք և խոնարհում, ՀԵՐՈ՛Ս ԱՐՄԵՆ: Շնորհակալ ենք Քեզ ու երախտապարտ…