«Ժպտացող հերոսը» ընդամենը 1 օրում խոցեց թշնամու 1 տանկ և 20 հոգանոց հետևակ. կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԱՐԹՈՒՐԻ սխրագործության մասին

Արթուր Սերյոժայի Բալասանյանը ծնվել է 2001թ. հունվարի 28-ին Երևանում։

Սովորել Իսակովի անվան թիվ 132 դպրոցում, այնուհետև Մուշեղ Գալշոյանի անվան 148 ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Գեղարվեստի ակադեմիայի Ինտերիեր դիզայն բաժինը և զորակոչվել բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Ջրականում։

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես, Արթուրը իր դիրքապահ ընկերների հետ գտնվում էր առաջնագծում: Անձնազոհ կռիվ տալով թշնամու դեմ՝ Արթուրը անմահացել է պատերազմի հենց առաջին օրը: Չնայած ընդամենը մեկ օր է հասցրել լինել մարտի դաշտում, Արթուրը կարողացել է մի քանի սխրագործություններ անել: Նա նռնականետով խոցել է թշնամու 1 տանկ և 20 հոգանոց հետևակ:

Հերոս Արթուրի ԴՆԹ-ն հաստատվել է փետրվարին:

Փառք ու պատիվ քեզ, ՀԵՐՈ՛Ս: Շնորհակալ ենք քեզ՝ քո անմնացորդ քաջության և մեր ամեն բացվող առավոտի համար: Խոնարհվում ենք…