Մարտնչել է Վարձկան դիվերսանտների դեմ, ոչնչացրել գրոհայիններին․ Հերոս Հենրիկ Ղահրամանյանը զոհվել է 3 վիրավորներին մարտի դաշտից դուրս բերելիս

Մեր ժամանակների հերոս կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանը զոհվել է ապրիյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Նա մարտնչել է հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ՝ մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների:

Վերջին անգամ ապրիլի 2-ին է խոսել հոր հետ։ Ասել էր, որ չանհանգստանան, իրեն բան չի պատահի։ Հետո կորել է կապը Հնրիկի հետ, մինչև որ ծնողներին ասել են, որ Հենրիկը արիաբար մարտնչել է ու զոհվել 3 վիրավորներին մարտի դաշտից դուրս բերելիս։  Թշնամին նկատել է նրան ու դիպուկահար է աշխատել իր ուղղությամբ։

Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանը ծնվել է 1996 թ-ի նոյեմբերի 28-ին Ռուսաստանում: 6 տարեկանից տեղափոխվել է Երևան: Ապրում էր Մասիս քաղաքում: 2014 թվականին զորակոչվել է բանակ:

Խելացի, բարի, հոգատար, այսպես են բնութագրում հարազատներն ու մտերիմներն հերոսին։ ԼՂՀ նախագահի հրամանագրով Հենրիկ Ղահրամանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: