«Ջրականից մի քանի հոգով են ողջ վերադառնում զորամաս, բայց 2 երկու օր հետո գնում են Կուբաթլու, որտեղ էլ վերջին անգամ են կռիվ տալիս». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Կարենին

Կարեն Յուրիկի Պետրոսյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 18-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում։ Տան միակ որդին էր, ունի 3 քույր։

Կարենը Հայոց բանակ է զորակոչվել դպրոցն ավարտելուց հետո՝ 2018 թվականին: Ծառայել է Մեղրիի զորամասում։ Ծառայության ընթացքում արժանացել է շատ պատվոգրերի որպես լավագույն դիպուկահար։ Մինչ այդ չարաբաստիկ պատերազմի սկսվելը կույրաղիքի ծանր վիրահատություն էր տարել։ Հիվանդանոցից դեռ մի շաբաթ չանցած միանում է իր ընկերներին և մասնակցում կատաղի մարտերին։

Պատերազմի ընթացքում Կարենին ու նրա զինակից ընկերներին տանում են դեպի Ջրական, որտեղից մի քանի հոգով են ողջ վերադառնում զորամաս։ Երկու օր անց՝ նոյեմբերի 1-ին, նրան տանում են Կուբաթլու, որտեղ շատ ծանր մարտեր էին ընթանում, որտեղ էլ ընկերների կյանքը փրկելով՝ էլ ետ չի վերադառնում…

Կարեն Պետրոսյանը 2020 թվականի հունվարի 17-ին պետք է զորացրվեր ու վերադառնար տուն, բայց 20-ին իրեն բերեցին…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…