Անմահացած ՀԵՐՈՍԻ նորածին եղբայրը մկրտվել է. կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ Թադևոսյանի պատմությունը

Կարեն Վահագի Թադևոսյանը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

Բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսին: Ծառայության է անցել Մատաղիսում: Մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին՝ հենց առաջին օրերից: Կարենը կռվել է քաջաբար, օգնել է ընկերներին և մինչև վերջին շունչը մարտնչել թշնամու դեմ:

Հերոսը զոհվել է հոկտեմբերի 5-ին Թալիշում մարտական առաջադրանքը կատարելիս:
Փա՛ռք ու պատիվ մեր Հերոս Կարենին: Խոնարհվում ենք…


Անմահացած հերոս Կարենի զոհվելուց հետո նրա ծնողները իրենց մեջ ուժ գտան և կրկին որդի լույս աշխարհ բերեցին: Փոքրիկը ընտանիքում նոր լույս բերեց, փարատեց որդեկորույս ծնողների անբուժելի վերքը: Նրա շնորհիվ ընտանիքում կրկին լսվեց մանկան ճիչ, ինչը սփոփեց ամեն ինչից հիասթափված ծնողներին:

Ահա մի քանի օր առաջ էլ հերոս Կարեն Թադևոսյանի նորածին եղբայրը` Նարեկը, մկրտվեց:
Փոքրիկին ցանկանում ենք անհոգ ու խաղաղ մանկություն, թող որ նա մեղմի իր թանկագին ծնողների ցավը: