«90-ականներից ի վեր մասնակցեց արցախյան գոյամարտին, 4 ծանր վիրավորումով կամավորագրվեց ու գնաց առաջնագիծ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՍԵՐԺԻԿԻ մասին
Սերժիկ Էդիկի Պետրոսյանը ծնվել է 1970 թվականին Արցախի մայրաքաղաք Շուշիում: Ունի դուստր:
Արցախյան գոյամարտին մասնակցել է 90-ական գոյամարտից ի վեր, ստացել է 4 ծանր վիրավորում:
Արցախյան 44-օրյա պատերազմին ևս, լուրն իմանալուն պես, շտապել է առաջնագիծ: Կռվել է անձնվիրաբար, պայքարել է հանուն հայրենիքի՝ կռվելով տարբեր ճակատներում:
Սերժիկը իր նախորդ պատերազմներից ունեցած գիտելիքն ու տարիները փորձը կարողացել է կիրառել և օգնել շատ ու շատ երիտասարդ ու ավելի անփորձ զինվորների: Նա քաջի պես մնացալ է իրեն վստահված դիրքերում և չի զիջել դրանք:

Չենթարկվելով նահանջ հրամանին՝ հերոս Սերժիկ Պետրոսյանը ընկել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 25-ին Զարդանաշենում:
Փառք ու պատիվ Քեզ, անվախ ու քաջ ՀԵՐՈ՛Ս: Երախտապարտ ենք, խոնարհվում ենք…