«Չհասցրեց երազանքը կատարել ու բժիշկ դառնալ, կյանքը տվեց հանուն հայրենիքի». ճանաչե՛ք 19-ամյա ՀԵՐՈՍ ՎԱՀԵ Ասատրյանին

Վահե Թովմասի Ասատրյանը ծնվել է 2001 թվականին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում:

Սովորել է Երևանի բժշկական հենակետային քոլեջում: Վահեն երազում էր բժիշկ դառնալ և փրկել մարդկանց կյանքեր:

Հերոսը հայկական բանակ է զորակոչվել 2020 թվականի ամռանը: Ծառայությունն անցել է Հադրութում:

Պատերազմի առաջին իսկ օրերից եղել է առաջնագծում: Անձնվիրաբար կռվել է թշնամու դեմ, օգնել է զինակից ընկերներին, խոցել է թշնամու զինտեխնիկա և մարդուժ: Շուշիում՝ վերջին մարտի ժամանակ էլ հերոս Վահեն կյանքը տվել է հանուն հայրենիքի…

Փառք ու պատիվ Քեզ, ՀԵՐՈ՛Ս ՎԱՀԵ: Խոնարհվում ենք քո առաջ…