«Ես էս բարձունքը ոչ մեկի չեմ տա». ՀԵՐՈՍ ՎԱՀԵՆ անմահացավ ՈՒՐՅԱՆ բարձունքում, ճանաչե՛ք ՆՐԱՆ

ՎԱՀԵ ԱՐՄԵՆԻ ԱՍԱՏՐՅԱՆԸ ծնվել է 2001 թվականի փետրվարի 19-ին:

2019 թվականի հուլիսի 12-ին զորակոչվել է բանակ և ծառայել է Մարտակերտի 5-րդ ՊՇ, 4 գումարտակ 11-րդ վաշտում։ Եղել է շատ կարգապահ և ծառայությանը նվիրված զինվոր:

Պատերազմի առաջին իսկ օրերից եղել է առաջնագծում: Թեժ կռիվ է մղել թշնամու զորքերի դեմ: Այդ ընթացքում կռվել է Մարտակերտում, Մատաղիսում, Մարտունիում: Մինչև վերջ պայքարել է հայրենիքի համար և անմահացել ՈՒՐՅԱՆ Բարձունքում։

Փառք ու պատիվ Քեզ, Հերո՛ս Վահե: Շնորհակալ ենք քեզ քո սխրանքի և անձնվեր հայրենասիրության համար…