Գիտե՞ք՝ ինչպես է պատմագիր Միքայել Վարանդյանը նկարագրել Նիկոլ Դումանին. ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս, փիլիսոփա, պատմաբան, ՀՅԴ անդամ Միքայել Վարանդյանը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանին նկարագրել է այսպես:

Mikayel Varandian.jpg
Միքայել Վարանդյան
Դիմանկար
Նիկոլ Դուման
Բարձրահասակ, նիհար, ջղուտ ու ոսկրոտ, մեջքը փոքր-ինչ կորացած, սև, կայծկլտող աչքերով, ուժեղ, խուզարկու նայվածքով. պայծառ միտք, արագ ըմբռնող, ինքնավստահ ու կորովի, հանդուգն և ահեղ։ Հրամանատար մըն էր - սիրտը՝ պողպատ, խոսքը՝ կտրուկ, վճիռը՝ անդառնալի։ Երգեր հյուսեցին քյուրտերը անոր վարած կռիվներուն մասին - փայլուն ճակատամարտներու շարան մը։ Նիկոլ Դուման դաժան ու անխնա էր ամեն կարգի ոսոխներու դեմ, նաև՝ ներքին հակառակորդներու։ Խարազանն էր շանթաժիստներու, դասալիքներու, անկարգապահ զինվորներու։