«Փոքրիկ Մարիայի ծնունդը եղավ անսպասելի, բայց փոխեց ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂՆԵՐԻ կյանքը». Հովակիմյանների ուրախությունն ու վիշտը, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկու ամիս առաջ նորածին Մարիայի ճիչը կոտրեց Հովակիմյանների տան լռությունը: Նրա ծնունդը անսպասելի և չպլանավորված էր, բայց ծնողները վստահ են, որ փոքրիկը Աստծո պարգևն էր իրենց:

Փոքրիկ Մարիայի գլխավերևում ժպտում է եղբայրը՝ 19-ամյա Գարիկ Հովակիմյանը, ով անմահացավ արցախյան 44-օրյա պատերազմում և խորը վիշտ պատճառեց ընտանիքին: Մայրը՝ Ալլա Աթայանը, մինչև հիմա էլ առանց արցունքների չի կարողանում խոսել Հերոս որդու մասին, անհագ ցանկությամբ պատմում է տղայի բոլոր նախասիրությունների և սիրած աղջկա մասին:

41-ամյա Ալլան ասում է, որ երբ որդու կորստից հետո նրան խորհուրդ էին տալիս կրկին մայրանալ, նա այդ խոսքերը տարօրինակ էր ընդունում ու չէր հասկանում, թե ինչպես կարող է նա պատրաստ լինել և գնալ այդ քայլին: Սակայն ամեն ինչ եղավ պատահական, և ինչ-որ առումով փոխեց որդեկորույս ծնողների կյանքը ու նոր լույս մտցրեց ընտանիք…