Նրա ջանքերով Լոս Անջելեսում ստեղծվեց «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը․ հայրենասեր հայի կյանքը

Աղբաբյանների գերդաստանը աչքի է ընկնում իր խելացի և հայրենասեր սերունդներով։ Նրանք բոլորը նվիրված են իրենց հայենիքին ու ժողովրդին։ Իսկ պատմությւոնը ցույց է տվել, որ ամենադժվար պահերին նրանք հայերի կողքին են։ Գերդաստանում իր բազմակողմանի գիտելիքներով ու խելացիությամբ աղքի է ընկնում Հրնատը։ Նա Ամերիկյան համալսարանի հիմնադիր Միհրան Աղբաբյանի կրտսեր եղբայրն է։

1965 թ․-ին, երբ համայն հայությունը հայրենիքում և սփյուռքահայ բոլոր գաղթօջախներում պատրաստվում էր նշելՀայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, նրա նախագծով կառուցվեց եղեռնին նվիրված հուշարձան Լոս Անջելեսին հարակից Մոնթեբելլո քաղաքում, որտեղ ամեն տարի Ապրիլի 24-ը պարտադիր նշում են և՛ գաղթօջախի, և՛ տեղական ու նահանգային իշխանության մարմինները:

Բացի դրանից Կոմիտասի 100-ամյակին ընդառաջ Լոս Անջելեսում նա ստեղծեց «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, և տարիներ շարունակ ԱՄՆ-ի, Կանադայի և Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ քաղաքներում բազմիցս հանդես եկավ կոմիտասյան և հայ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով: