«Քնա՞ծ եք, ինչ է, պատերազմն է ավարտվել: Միացրե՛ք, Մոսկվան կարևոր բան ունի հաղորդելու». ո՞վ էր ռադիոյի ՀԱՅ ՎԵՏԵՐԱՆԸ, ով առաջինը ցնցեց ողջ ԽՍՀՄ-ը

Հայկական ռադիոյի վետերան Ելենա Մելքոնյանի պատմությունը: Ելենա Մելքոնյանը Հայաստանում միակ կինն է, որին բախտ էր վիճակվել առաջինն իմանալ ամբողջ աշխարհի համար այդքան սպասված նորությունը՝ Հայրենական Մեծ պատերազմի ավարտի մասին լուրը: 

  • Նրա թոռը հիշում է.
«Տատիկը ռադիոում էր աշխատում կարիքից դրդված,իրականում նա երազում էր բժիշկ դառնալ: Տատիկիս հայրը, մորեղբայրներն ու հորեղբայրները ռազմաճակատ էին մեկնել: Պետք էր կերակրել ընտանիքը, այդ պատճառով էլ գնաց ռադիո:

1945 թվականի մայիսի 8 լույս 9-ի գիշերն էր: Ելենան 18 տարեկան էր, նրան այդ գիշեր հերթապահ էին թողել ռադիոյում: Առավոտյան 5-ի սահմաններում զանգ եկավ: Ելենան վերցնում է լսափողը, իսկ մյուս կողմից մի կանացի ձայն հայտնում է. «Ինչո՞ւ եք քնած: Պատերազմն ավարտվել է: Մոսկվան կարևոր հաղորդագրություն է տալիս»:

Ելենան խառնվում է իրար, հրահանգի համաձայն կարևոր զանգեր է կատարում և միացնում Մոսկվա: Լևիտանը կարևոր և երկար սպասված նորությունն էր հաղորդում այն մասին, որ պատերազմն ավարտվել է: Առավոտյան 7-ին սկսեցին հավաքվել ռադիոյի աշխատակիցները, բոլորը մոտենում էին, գրկախառնվում Ելենայի հետ և հարցնում, թե ինչպես են նրան հայտնել, ինչ են ասել: Բոլորը երջանիկ էին, չնայած, որ դժվարությամբ էին հավատում այդ նորությանը:

Հակոբյանը պատմում է, որ տատիկը հետագայում աշխատանքը չի փոխում, այդպես էլ մնում է ռադիոյումՄի օր թոռների հարցին, թե ինչ կփոխեր իր կյանքում, պատասխանեց. «ամեն ինչ, ռադիոյից բացի»: