«Եթե ասեմ՝ զարմացած էի, շատ մեղմ կհնչի, ես դա ողջ կյանքում չմոռացա». ինչպե՞ս ջազի ՀԱՅ ԱՐՔԱՆ դարձավ միակ ամերիկացին, ում «ԼԵՆԻՆԻ ՇՔԱՆՇԱՆ» տվեցին

Գևորգ Ավագյանը Ջորջ է դարձել Նյու Յորքում, որտեղ հայտնվել է 1923թ–ին: Ընտանիքի հետ ԱՄՆ է հասել Թիֆլիսից։ Հենց այդ անվան տակ էլ աշխարհը ճանաչել է ջազի խոշորագույն պատմաբանին, պրոդյուսերին ու մանկավարժին։ Եթե ևս մեկուկես տարի էլ ապրեր, 2019թ–ի մարտի 15–ին կտոներ իր մեկդարյա հոբելյանը։ 80 տարեկանում նա Երևանում մասնակցել է ջազ փառատոնին։

Նա միակ ամերիկացին էր , ով արժանացավ Լենինի շքանշանի: Ու դա չմոռացավ մինչև կյանքի վերջը: Ահա, թե ինչպես էր նա հիշում այդ օրը:

Ջորջ Ավագյանը դարձել է Columbia Records–ի ստեղծողը` ներկայացնելով ձայնագրության նոր ձևաչափ` երկար նվագող ձայնասկավառակներ։ Մինչև մահը մնացել է ջազի առաջատար մասնագետ և գրեթե բոլոր հայտնի ջազային երաժիշտների մտերիմ ընկեր։

1990թ–ի գարնանն Ավագյանին զանգահարել են խորհրդային դիվանագիտական ներկայացուցչությունից և հրավիրել ինչ–որ միջոցառման, նա կարգին չի էլ հասկացել, թե ինչպիսի։ Գնացել է ու տեսել ամերիկյան և խորհրդային լրագրողների խմբին և նույնիսկ ԱՄՆ—ում ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինին։

Խորհրդային դեսպանը մոտեցել է Ավագյանին, դահլիճում քար լռություն է տիրել, և Դուբինինը Լևիտանի ձայնով հայտարարել է. «ԽՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև մշակութային կապերն ամրապնդելու համար խորհրդային կառավարությունը որոշել է ձեզ պարգևատրել ԽՍՀՄ բարձրագույն պարգևով` Լենինի շքանշանով»։

«Եթե ասեմ, որ ես զարմացած էի, շատ մեղմ կհնչի», – հետո անընդհատ կրկնել է Ավագյանը։

Ջորջ Ավագյանի անունը հավերժացել է Ջազի փառքի պատում։