«Եթե պիտի մեռնեմ, ուրեմն հենց ստեղ էլ կմեռնեմ». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ Էդուլիկին, ով կրակի տակից դուրս բերեց իր 30 զինակից ընկերներին

Մեր Հերոսն է` Բաղյան Էդուլիկը, ով տվեց կյանքը հանուն մեզ, որ շարունակենք ապրել՝ նրանց համար ու նրանց փոխարեն:

Էդուլիկը ծնվել է 2000 թվականին Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Նա դեռ դեռահասության տարիքում էր լցված հայրենասիորությամբ: Հերոսի բարության, մաքուր սրտի մասին բոլորը գիտեն, միշտ երազել է ծառայել բանակում դեռ 16 տարեկան էր, որ ասում էր գնում եմ դիմում գրեմ ուզում եմ ծառայել Հայոց բանակում։

2019թ հուլիսի 1-ին անցել է ծառայության։ Ծառայել է Մատաղիսում։ Արդեն 1 տարի 2 ամիսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Պատերազմի հենց առաջին օրերից եղել է դիրքերում ու կյանքի ու մահվան կռիվ տվել: Թեժ պահին կարողացել է կրակի տակից դուրս բերել իր 30 զինակից ընկերներին:

Ասում էր, եթե պիտի մեռնեմ, ուրեմն այստեղ: Հերոսը զոհվեց հոկտեմբերի 14-ին Մարտակերի թեժ մարտերում:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: