Ինչպես Կոմանդոսը հայտնվեց Գյումրիում և ինչու նա ու Շիրազը լեզու չէին գտնում

Բոլորիս է հայտնի Կոմանդոսի աներևակայելի սխրանքների պատմությունն ու ժամանակագրությունը։ Նա լեգենդ էր, ում հավատում ու անվերապահորեն վստահում էին բոլորը։ Եթե որևէ մեկը լսում էր, որ Կոմանդոսն է հրաման տվել, անմիջապես անցնում էր այն իրագործելուն։ Բոլորը հավատում էին, որ նրա յուրաքանչյուր օպերացիա փայլուն է ավարտվելու։

Լեգենդար հերոսը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: «Կյանքս բավական հաջող է ընթացել՝ ի տարբերություն հայրիկիս, պապիս ու մեծ պապիս: Պապս ու հայրս Կարսից էին և վերապրել են եղեռնը, իսկ մեծ պապս Վանի ծնունդ էր, ու մինչև 1915 թ. նրանց գերդաստանի բոլոր անդամներին, բառից բուն իմաստով, հրկիզել էին եկեղեցու մեջ»,-պատմել է Արկադի Տեր Թադևոսյանը:

Կոմանդոսի հայրն ու պապը փրկվել են Անիպեմզա հանքավայրից տուֆ քար տանող բեռնատար գնացքում հայտնվելու արդյունքում։ Ողջ ընտանիքով հրաշքով հասել են Ռուսաստան, այնուհետև՝ Վրաստան ու հաստատվել Թբիլիսիում:

Խորհրդային բանակի սպայական վերնախավի մեծ մասը երազում էր ծառայությունն անցնել Հայաստանում, հատկապես սահմանամերձ Գյումրիում, որտեղ անհամեմատ բարձր էր աշխատավարձը, հյուրասեր էին մարդիկ։

«Այդ ամենն ինձ էլ էր գայթակղել: Բայց կարոտս առ հայրենիք ավելի մեծ էր ու դա ինձ Գյումրի բերեց»։ Արկադի Տեր Թադևոսյանի և Շիրազմի մեջ ինչ-որ հակակրանք է եղել։ Կոմանդոսը պատմում է, որ Շիրազի պոեզիան լավ ընկալում էր ՝ դեռևս պետերբուրգյան ուսումնառության տարիներին, հաճույքով ընթերցում էր, բայց ռուսերեն թարգմանությունները:

Հետո Առիթ էր ունեցել անձամբ առնչվել բանաստեղծի հետ, բայց, ցավոք, հաճելի հուշեր չէր մնացել: Շիրազը մի տեսակ բռնկուն էր։ Ասում էր այն ինչ մտքին գալիս էր։

«Տեսնելով, որ ռուսախոս եմ, փորձում էր խոսել ոչ պատշաճ տոնով, բայց նկատելով հակահարվածի պատրաստ սպայական կեցվածքս, ձեռնպահ էր մնում: Ես էլ չէի խորանում։ Բայց հոգուս խոքում հպարտ էի, որ առնչվել եմ մեծ հայի հետ։