Ինչու էին Կոմանդոսին ստիպում փոխել ազգանունը և ինչպես նա հրաժարվեց այդ առաջարկից

Մաթեմատիկայից հանրապետական դպրոցական օլիմպիադայում հաղթելուց հետո, առաջիկա մոսկովյան համամիութենականին մասնակցելու համար Կոմանդոսին առաջարկվել էր փոխել ազգանունը:

«Քիչ էր մնացել համաձայնեի: Այդ գործընթացը ղեկավարում էր իմ ընկերոջ հայրը, նշանավոր մաթեմատիկոս, ակադեմիկոս Նիկոլայ Մուսխելիշվիլին, որն այդ ժամանակ բացարձակ հեղինակություն էր»,- պտմել է հերոսը:

Մուսխելիշվիլին կտրականապես դեմ է եղել։ Նա ասել է, որ  ինքը զտարյուն հայ է, բայց երիտասարդական տարիներին հարկադրել են (ծնողներին և Հովհաննես հորը) փոխել ազգանունը, և ինքը, իր խոսքով՝ մեծ մեղք է գործել մեր ազգի նկատմամբ:

«Ես հրաժարվեցի և չմասնակցեցի դպրոցական հեղինակավոր այդ մրցույթին, թեև վստահ էի՝ ինչ-որ արդյունքի կհասնեի»։ Դա այն ժամանակներն էր, երբ Արկադի Տեր Թադևոսյանը դեռ ընտանիքի հետ բնակվում էր Թբիլիսիում։

Հիշեցնենք, որ Արկադի Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ Նրա օպերացիայի շնորհիվ է ազատագրվել Շուշին։