Լեգենդ, թե՞ իրական պատմություն․ լսե՞լ եք Հեղնար աղբյուրի մասին

Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» վիպակում պատկերված է Գյումրվա սովորությունները, կենցաղը, վարքը։ Վիպակում կա նաև քառասուն աղբյուրների հեղինակ Ուստա Մկրտիչի դժբախտ պատմությունը։

Նրա երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրաբանում է ուրիշի հետ, երբ Ուստա Մկրտիչը հայտնաբերում է իրողությունը, կնոջ սիրտը ճաքում է: Հեղնարի մահվանից հետո վարպետը նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար։

Ուստա Մկրտիչը իր առեղծվածային աղբյուրը այնպես էր կառուցել, որ ով մոտենում էր, ջուրը ցամաքում էր՝ միայն Ուստա Մկրտիչը կարող էր խմել ջրից։

Այս վիպակի հիման վրա նաև նկարահանվել է ֆիլմ, ռեժիսոր Արման Մանարյանի գլխավորությամբ։