Մանթաշովին հիշում են բոլորը․ մարդ, ով միավորեց Բաթումիի հայերին

Հայերն ընդհանրապես շենացրել են այն երկրները որտեղ ապրել են։ Նրանք դարձել են հայտնի մադիկ ու հիացրել իրենց կարողություններով բոլորին։ Վրաստանում հայերի զանգվածային վերաբնակեցումը տեղի է ունեցել դեռևս վրաց թագավոր Դավիթ Շինարարի օրոք։

Հայերը երբեք չեն մոռանում իրենց նախնիներին։ Դրա վառ ապացույցն է դարձել Բաթումի քաղաքում Հայ առաքելական եկեղեցու թեմին կից բացված Ալեքսանդր Մանթաշյանցի անվան մշակութային կենտրոնը։

Անցյալում դասերն անցկացվում էին «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում, իսկ դա խանգարում էր ամենօրյա պատարագներին։ Դրա համար ստեղծվեց մի նոր կենտրոն, որի անունը պատահական ընտրված չէ։

Անկախ այն հանգամանքից, որ Ալեքսանդր Մանթաշյանց ծնվել է Թբիլիսիում, նա իր հիմնական գործունեությունը ծավալել է Բաթումիում։ Մանթաշյանցը 1907 թվականին կառուցել է Բաքու-Բաթումի 835 կիլոմետրանոց նավթատարը։ Այդ ժամանակ նա Բաթումիի նավահանգիստներից մեկի սեփականատերն էր։ Մանթաշյանցը նաև մեծ ներդրում ունի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու շինարարության գործում։

Նորաբաց կենտրոնը Բաթումիի հայերի համար (որոնց թիվը հասնում է 6000-ի) մշակութային մեծ օջախ է դարձել։ Վրաստանում հայերի թիվը տարեցտարի պակասում է, բայց մնացողները փորձում են պահպանել այն, ինչ կա։