Քչերը գիտեն՝ մեծ թենիսի այս ՀՍԿԱՆ ՀԱՅՈՒՀԻ Է. ի՞նչ ահռելի հաջողությունների է նա հասել և որտեղի՞ց են գալիս նրա ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Այն, որ սպորտում մեզ կանայք հպարտություն առիթներ են տվել, փաստ է: Ահա այս հոդվածում էլ ուզում ենք պատմել մեծ թենիսի միջազգային մրցույթին մասնկցած առաջին հայուհու մասին Առաջին հայազգի պրոֆեսիոնալ թենիսիստուհի ՝ Իդա Ադամովա, կամ նույն ինքը՝ Իդա Ադամյանց-Ադամոֆ (Ida Adamiantz-Adamoff):

Փարիզում բնակվող և Ֆրանսիան ներկայացնող Իդա Ադամովան 1928 թվականից սկսած մինչև 1930-ականների վերջը մասնակցել է մեծ թենիսի միջազգային պաշտոնական տարբեր մրցաշարերին, այդ թվում նաև անգլիական Ուիմբլդոնին և Ռոլան Գարոսին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը, դառնալով պատմության մեջ այդ հանրահայտ մրցաշարերում մասնակցած առաջին հայուհին:

Իդա Ադամյանց-Ադամովան ծնվել է Մոսկվայում 1910 թվականին` Վարդան Ադամյանցի ընտանիքում: 1917թվականի մեծ հեղափոխության տարիենրին նրա ընտանիքը ստիպված եղավ լքել իրենց օջախը և գնալ օտար ափեր:

Նա դեռ տասը տարեկան էլ չկար, երբ նրա հայրը, մոսկվաբնակ մեծահարուստ Վարդանը, փրկվելով սովից, ավերից ու «չեկայի» հետապնդումներից, ընտանիքով փախավ Ֆրանսիա: Այդ ժամանակ մեծ թենիսն արդեն ամենատարածված սպորտաձն էր Եվրոպայում:

Ստեղծվում է թենիսի առաջին ակումբը Ռուսաստանում, որտեղ սկսում է խաղալ նաև Ադամովան: Տաղանդաշատ աղջիկը ամեն ինչ միանգամից էր ըմբռնում և յուրացնում: 1928-ին 18-ամյա Ադամովան դարձավ արտերկրի Ռուսաստանի անդրանիկ առաջնության հաղթողը, եզրափակիչում պարտության մատնելով բազմափորձ Սոֆյա Պետրոկոկինոյին՝ անցյալում Մոսկվայի բազմակի չեմպիոնուհուն:

1930-ականների սկզբից Իդա Ադամովան դասվում է արդեն Ֆրանսիայի լավագույն թենիսիստուհիների շարքին: Այդ ժամանակահատվածում Իդան մշտապես մասնակցել է բազմաթիվ եվրոպական երկրների բաց առաջնություններին:

Նրա ամենախոշոր մարզական նվաճումները հետևյալն են եղել. 1929 և 1930 թթ. Իսպանիայի բաց առաջնության հաղթող, 1931-ին` Հոլանդիայի և Բեռլինի, 1932-ին` Իտալիայի և Ռումինիայի բաց առաջնությունների հաղթող: Ուիմբլդոնի և Ռոլան Գարոսի՝ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության մրցաշարերում, մենախաղում Ադամովան հասել է մինչև 3-րդ փուլ, Ռոլան Գարոսի զուգախաղերում` մինչև եզրափակիչ:

Իր մարզական կարիերան Ադամովան ավարտում է 1930-ականների վերջին, սակայն ակտիվ սպորտից չի հեռանում և որոշ ժամանկա աշխատում է որպես մարզիչ: