Գևորգ Չավուշի մասին առաջին վեպը եղել է Կարո Սասունու «Սարերու ասլանը». միայն իմանաք՝ քանի տարի է աշխատել հեղինակն այս վեպի շուրջ

Գևորգ Չաուշի մասին հայ ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել:

Առաջին վեպը եղել է Կարո Սասունու «Սարերու ասլանը» սփյուռքում լայնորեն հայտնի վեպը, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ 40 տարի։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1966 թվականի Բեյրութում, իսկ երկրորդ անգամ՝ 1983 թվականին Թեհրանում։

Վեպը հասկանալի պատճառներով արգելված էր Խորհրդային Հայաստանում։ Ամբողջությամբ Գևորգ Չաուշի կյանքին է նվիրված նաև հայր և որդի Ստեփան և Կարո Պողոսյանների հեղինակած «Ինձ բահ տվեք… (Գևորգ Չաուշ)» փաստավավերագրական գիրքը։

Գևորգ Չաուշը նաև գործող անձ է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպում։ Վեպի գլխավոր հերոսը հանդիսանում էր մեկ այլ անվանի հայդուկ՝ Մախլուտոն (Զորավար Սմբատ)։ Գևորգ Չավուշի մասին պատում է գրել նաև արձակագիր Սուրեն Սահակյանը իր «Հերոսապատում» գրքում։