«Նա այդ լուրջ գիտական ժողովին ներկայացավ հողաթափերով». ինչպիսի՞նն էր ՄԵԾԱՆՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆԻ հասարակ կողմը. մի ծիծաղելի դեպք նրան կյանքից

Գիտնականին զարդարում է երեք բնութագիր՝ տաղանդը, ճակատագիրը և աշխատանքը՝ ծանր ու տքնաջան
Վիկտոր Համբարձումյան.

Լեգենդ ու մեծանուն գիտանական Վիկտոր Համբարձումյանի մասին թվում է գիտենք ամեն բան: Գուցե այնքան ենք խոսել, որ թվում է՝ էլ ասելու բան չի մնացել: Բայց իրականում որքան մարդիկ ճանաչել են նրան որպես գիտանական , այնքան մոռացել են նրան՝ որպես հասարակ մարդ, մի շփոթված ու մոռացկոտ անձնավորութուն: Նա հանգիստ կարող էր լուրջ գիտական նիստին ներկայանալ հողաթափերով։

  • Մի հետաքրքիր ու հիշարժան պատմություն են պատմում գիտնականի մասին:

Վիենայում աստղաֆիզիկոսների գիտաժողովի նիստի ժամանակ, որը տեղի էր ունենում Խորհրդային Միության՝ Չեխոսլովակիա ներխուժելուց անմիջապես հետո, ԽՍՀՄ պատվիրակության գրեթե բոլոր զեկույցներն ուղեկցվում էին սուլոցներով ու բացականչություններով՝ տանկեր, տանկեր։ Միայն Համբարձումյանի զեկույցը լսեցին քար լռության մեջ ու չափազանց ուշադիր։ Զեկույցից հետո գիտաժողովի մասնակիցները մոտենում էին նրան ու շնորհավորում հաջողության առթիվ։ Գիտոժողովի մասնակից կանանցից մեկը հարցրել է.

«Դուք այդպիսի խոշոր գիտնական են, Ձեզ զեկույցը հիանալի էր։ Ինչու՞ չեք կարողացել ազդել Ձեր կառավարության վրա՝ թույլ տալով, որ խորհդային տանկերը օտար երկիր մտնեն»։ Համբարձումյանը, ամենևին էլ չշփովելով, հարցին հարցով է պատասխանում. «Իսկ ինչպիսի՞նն է անգլերենի իմ արտասանությունը»։ «Այն սարսափելի է», — անկեղծ պատասխանում է տիկինը։