Ֆրանսիայի օծանելիքի արտադրության ՀՍԿԱՆ ՀԱՅ Է, ում ստեղծած բույրերը վաճառվում են միայն պալատում. որտեղի՞ց են գալիս նրա ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Աշխարհի հայերը մոլարակի ցանկացած անկյունում ցնցում են ու կարողանում են իրենց ստեղծագործություններով ապշեցնել յուրաքանչյուրին: Նրանք հասել են բարձունքների՝ միաժամանակ մնալով ՀԱՅ: Ահա այս հոդվածում այդպպիսի մի հայի մասին ենք ուզում պատմել:

Ֆրանսիս Քուրքջյանը ֆրանսահայ օծանելիքագործ, «Francis Kurkdjian» օծանելիքի տան հիմնադիրն ոը գործարարն է: Ֆրանսիս Նուրհան Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում։ Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են եղել և ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան, հայտնվել Հալեպում, այնուհետև հետագայում հաստատվել Ֆրանսիայում։ 

Մայրական պապը եղել է տղամարդկանց հագուստի դերձակ, իսկ հայրական պապը՝ մորթողենի վաճառական, որտեղից էլ ծագել է իրենց ազգանունը (քուրք բառից)։ Հայրը եղել է ինֆորմատիկայի բնագավառի ինժեներ

 Քուրքջյանը փոքրուց հետաքրքրվում էր արվեստով և երազում էր հայտնվել բեմում։ Փարիզի օպերային դպրոցի քննությունն անհաջող հանձնելուց հետո նրան հետաքրքրեց օծանելիքագործությունը։ 1990 թվականին նա մեկնեց Վերսալ և ստացավ մասնագիտական կրթություն։  25 տարեկանում արդեն ստեղծում է իր առաջին աշխատանքը՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտյեի պատվերով։ 

Ֆրանսիսը 1999 թվականին կոսմետիկ պարագաներ արտադրող «Elizabeth Arden» ընկերության համար ստեղծել է «Green Tea» բուրմունքը, իսկ «Burberry» ընկերության համար՝«My Burberry» բուրմունքը։ 

Ֆրանսիս Քուրքջյանը ավելի քան հարյուր օծանելիքի և բույրերի հեղինակ է։ 2004 թվականին Քուրքջյանը վերստեղծել է Մարի Անտուանետի սիրված բույրը՝ օգտվելով 18-րդ դարի վերջին Ֆրանսիայի թագավորական արքունիքի պալատի օծանելիքագործի բանաձևերից։ «Sillage de la Reine» այդ օծանելիքը վաճառվում է միայն Վերսալի պալատում։ Քուրքջյանը ստեղծում է նաև բույր, մեկ օրինակով, պատվիրատուի համար։ Համագործակցել է Papier d’Arménie (Հայկական թուղթ) ընկերության հետ։