«Թուլացի՛ր ու տնական գարեջու՛ր խմիր». ո՞վ է ԱՄՆ-ի ամենաքննարկված ու հայտնի ՀԱՅԵՐԻՑ մեկը, ով դարձել է տնային գարեջրի պատրաստման ՀԱՅՐԸ

Գարեջրի հայրենիքը, անկասկած, համարվում է Գերմանիան: Բայց դե, էլ ինչ գարեջուր, որտեղ հայերն իրենց ցույց տված չլինեն: Ահա Ձարլի Փափազյանը դարձել է Գարեջրի արտադրության հսկաներից մեկն աշխարհում: Հենց նա է առաջինը տվել գարեջրի տնային պատրաստման ամբողջական բաղադրատոմսը:

Հայկական ծագումով Փափազյանը ծնվել է 1949 թվականին և մեծացել այնտեղ։ Նրա հայրը քիմիական ինժեներ էր, ով ղեկավարում էր արտադրական գործարանը: Նա սովորել է Վիրջինիայի համալսարանում, որն ավարտել է 1972 թվականին՝ ստանալով միջուկային ճարտարագիտության բակալավրի կոչում:

Բայց նա ստացած մասնագիտությունից մի փոքր շեղվեց: Դեռ մինչև մեծ բիզնեսի սկսելը, նա հավքարար էր աշխատում մանկապարտեզներից մեկում, որն ուներ խոհանոց: Հենց այդ խոհանոցում էլ նա սկսեց հորինել ու փորձարկել իր բաղադրատոմսերը: Այնուհետև Փափազյանը ուղեևորվում է դեպի Կոլորադո, որտեղ մակավարժ աշխատելու հետ մեկտեղ, սկսում է գարեջրի դաընթացներ անցկացնել ու մարդկանց ամեն անգամ գարեջրի պատրաստման մի նոր ու զարմանալի բաղադրատոմս առաջարկել:

1978 թվականի դեկտեմբերին Փափազյանը իր մի քանի ընկերների հետ հրապարակում է zymurgy-ը՝ ամսագիր գարեջուր պատրաստելու  մասին։ Այն պարունակում էր բաղադրատոմսեր, կոմիքսներ,  գրառումներ և այլն:  

Փափազյանն իր ընկերների հետ հիմնել է Գարեջուր պատրաստողների ասոցացիան, որին անդամագրվելու համար ընդամենը անհրաժեշտ է վճարել 4$ ու գնել իրենց ամսագիրը: Որոշ ժամանակ անց, այս ոլորտում արդեն մեծ համբովա ունեցող Փափազյանը գիրք է հրատարակում գարեջրի պատրաստման մասին:

Նա ամբողջ աշխարհում է այսօր հայտնի՝ հատկապես թևավոր խոսք դարձած իր խոսքերով.

  • «Մի՛ մտահոգվիր, թուլացի՛ր ու տնակա՛ն գարեջուր խմիր»