«ՈՒրախ ու տխուր մարդու» մտքերից․ կարդացե՞լ եք Ֆրունզիկի այս խոսքերը
Ֆրունզիկը ունենալով ծանր մանկություն ու նույնքան էլ ծանր կյանք, միշտ փորձել է դիմացինին ժպիտ պարգևել, իսկ ինքը մնաց տխուր, մնաց հայտնի՝ որպես «ուրախ ու տխուր մարդ»։
Նա մեծ ժառանգություն է մեզ թողել՝ ֆիլմերի տեսքով, ինչպես նաև Ֆրունզիկի արտահայտած մտքերից յուրաքանչյուրը դարձել է թևավոր խոսք ու նույնիսկ այսօր մեզանից շատերը օգտագործում են այդ խոսքերը։ Ձեզ ենք ներկայացնում այդ խոսքերից մի քանիսը․
- Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։

- Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։
- Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է։
- Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա։

- Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։
- Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։
- Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը։