«Ինչ լավ է՝ հասցրինք, թե չէ դա մեզ վրա էին փորձելու». ովքե՞ր էին այն 2 ՀԱՅԵՐԸ, ում պարտական էր ՍՏԱԼԻՆԸ և ինչպե՞ս նրանք խաղաղություն հաստատեցին աշխարհում

Հայերը ԽՍՀՄ շրջանում իրենց ահռելի ներդրումն են ունեցել ատոմային ռումբի ստեղծման ընթացքում:

1949 թվականի օգոստոսի 29-ին Կիրիլ Շյոլկինը առաջին կապսուլ-դետոնատորը տեղադրեց խորհրդային ատոմային ռումբի մեջ: Նա դրա վրա աշխատել է Կելդիշի, Արտյոմ Ալիխանյանի, Զելդոնովիչի, Քոչարյանցի ու խորհրդային ֆիզիկայի վերնախավի այլ ներկայացուցիչների հետ։

Ասում են՝ երբ Ստալինին զեկուցել են Սեմիպալատինսկոյե զորավարժարանում հաջող փորձարկումների մասին, առաջնորդը փնթփնթացել է` փառք աստծու հասցրինք, թե չէ մի քիչ էլ ուշացնեինք, ուրիշի ատոմային ռումբը մեզ վրա կփորձարկեին։ 

  • Արտեմ Իսահակի Ալիխանյան՝ հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական և Լենինյան մրցանակակիր։
  • Սամվել Քոչարյանց՝ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, ռազմավարական ատոմային և միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր:

Ատոմային ռումբի ստեղծումն իսկապես պահպանել է աշխարհի խաղաղությունը։ Ինչու՞: Որովհետև ոչ մի բանակցություն ու խոսակցություն չէր օգնի, եթե ԽՍՀՄ-ը չունենար մի զենք, որով կարող էր վախի մեջ պահել ողջ Եվրոպային ու Ամերիկային: Եվ նրանք դա արեցին: 

Փայլուն այդ գիտնականների շարքում հենց Կիրիլ Շյոլկինին, Արտյոմ Ալիխանյանին ու Սամվել Քոչարյանցին, որոնց պետք է շնորհակալություն ասենք, որ ընդհանրապես կանք:

Վարկած կա, որ Կիրիլ Իվանի Շյոլկինի իսկական անունը Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան է։ Այդ վարկածը հաստատող փաստաթղթեր չկան, սակայն այն հայտնվել է կենսագիրների ու լրագրողների թեթև ձեռքով ու շրջել է մի քանի պարբերականներով։

Չելյաբինսկ-70 միջուկային կենտրոնի առաջին գիտական ղեկավար ու գլխավոր կոնստրուկտոր Կիրիլ Շյոլկինը ստեղծեց խորհրդային առաջին ատոմային ռումբը, ղեկավարեց դրա բարձրացումը Սեմիպալատինսկոյե զորավարժարանի աշտարակ, անձամբ տեղադրեց առաջին կապսուլ-դետոնատորն ու հսկեց մնացածի տեղադրումը։ Նա ամբողջ թիմից վերջինը իջավ ու կնքեց աշտարակի մուտքը։

Ու պայթյուն որոտաց։ Պայթյուն, որն այն պահին ապահովեց ամբողջ աշխարհի խաղաղությունը: