Ովքե՞ր վերականգնեցին Կոմիտասի առաջին ուսուցչի ու մանկավարժի գերեզմանը․ տարօրինակ պատմության հետքերով

Օշականում գտնվող Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանին տեղադրված տապանաքարը, որտեղ գրված էր նրա անունը, ծննդյան ու մահվան տարեթվերը, տասնյակ տարիներ առաջ ջարդվել էր ու չէր վերականգնվել:

Այդ անտարբեր վերաբերմունքի արդյունքում մոռացության էր մատնվել մեծն Կոմիտասի առաջին ուսուցչի, մանկավարժ, գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի տեղը:  

Միայն վերջերս կատարված որոշ աշխատանքների արդյունքում, որոնց մասնկացել էր նիդերլանդահայ քանդակագործ Էդուարդ Հարությունյանը և իտալացի վարպետ Ջովանի Ֆավորիտոն, գերեզմանը վերականգնվել է ։

Հիշեցնենք, որ Էջմիածնում Սահակ սարկավագ Ամատունին զբաղվել է շարականների ուսումնասիրությամբ և աշխատել հայ եկեղեցական երգերի էջմիածնական եղանակների գրառման ուղղությամբ։

1887 թվականի հունիսի 14-ին Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսի կարգադրությամբ սուրբ Գայանե վանքում Թադեոս արքեպիսկոպոսի ձեռքով Սահակ Ամատունին ձեռնադրվում է կուսակրոն քահանա։ Նա սուրբ Գայանե վանքում վարել է մի շարք պաշտոններ։